Այս պահին Եգիպտոս մեկնելը վտանգավո՞ր է. ՀՀ ԱԳՆ-ից մեկնաբանում են
Վերջին օրերին զարգացող պաղեստինա-իսրայելական հակամարտությունը մտահոգությունների առիթ է դարձել ՀՀ այն քաղաքացիների շրջանում, որոնք նախապես պլանավորել էին իրենց հանգիստը կազմակերպել հակամարտող երկրներին սահմանակից երկրներում` մասնավորապես Եգիպտոսում:
Auroranews-ը, հասկանալու համար, թե ինչքանով է վտանգավոր այս շրջանում Եգիպտոս մեկնելը, կապ հաստատեց ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպանատուն: Մեզ հետ զրույցում դեսպանատնից հայտնեցին, որ պատասխանատվություն չեն կրում այդպիսի ինֆորմացիա տրամադրելու համար: Նաև նշեցին, որ պատերազմական գործողությունները բավականին հեռու են տուրիստական վայրերից`
«Ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք դիմել ՀՀ ԱԳՆ»:
Auroranews-ը կապ հաստատեց նաև ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայություն, որտեղից մեզ հետ զրույցում նշեցին. «Այս պահի դրությամբ զբոսաշրջության նպատակով Եգիպտոս այցելելու համար որևէ սահմանափակում չկա»:
Փորձեցինք կապ հաստատել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե, սական մեր զանգերը դեռ անպատասխան են:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի դպրոցներից մեկում մերժել են արցախցի երեխային ընդունել իրենց մոտ
Ադրբեջանական վերջին վայրագությունների արդյունքում հայաթափվեց ողջ Արցախի Հանրապետությունը, մարդիկ կորցրին ամեն հնարավոր բ...
Զինծառայողը, որի սրտի զարկը վերականգնվել էր, գիտակցության է եկել
Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ թշնամու կրակոցից վիրավորված և սրտի զարկը վեր...
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 18 կմ հյուսիս
Հոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 16:00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:00-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 3...
Երասխում կատարված դեպքը որևէ կապ չունի պետական խորհրդանիշների անարգման հետ. ՔԿ-ն մանրամասնել է
Նշված դեպքը որևէ կապ չունի պետական խորհրդանիշների անարգման հետ, խոսքը վերաբերում է դրոշներ պատկերող պաստառների վնասմանը:...