Երասխում կատարված դեպքը որևէ կապ չունի պետական խորհրդանիշների անարգման հետ. ՔԿ-ն մանրամասնել է
Նշված դեպքը որևէ կապ չունի պետական խորհրդանիշների անարգման հետ, խոսքը վերաբերում է դրոշներ պատկերող պաստառների վնասմանը: Այս մասին հայտնել են ՔԿ-ից։
2023թ․ սեպտեմբերի 30-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ սեպտեմբերի 26-ին, ժամը 17․40-ի սահմաններում, ավտոմեքենայով մոտեցել են ՌԴ սահմանապահ զորքերի դիտակետին, սպառնացել հերթապահություն իրականացնող զինծառայողներին և վնասել այնտեղ փակցված պաստառը՝ պատճառելով նյութական վնաս։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի և 194-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Բացի այդ, 2023թ․ հոկտեմբերի 8-ին էլ հաղորդում է ստացվել այն մասին, որ դրա նախորդ օրը, ժամը 22․55-ի սահմաններում, անհայտ անձինք դանակով վնասել են Արարատի մարզի Երասխ գյուղի կենտրոնկան հատվածում գտնվող «Հայ և ռուս» ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող պաստառը։
Այս դեպքի առթիվ ևս ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական
օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Երկու վարույթներով էլ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Այդ կապակցությամբ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու հանձնարարություն։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի դպրոցներից մեկում մերժել են արցախցի երեխային ընդունել իրենց մոտ
Ադրբեջանական վերջին վայրագությունների արդյունքում հայաթափվեց ողջ Արցախի Հանրապետությունը, մարդիկ կորցրին ամեն հնարավոր բ...
Զինծառայողը, որի սրտի զարկը վերականգնվել էր, գիտակցության է եկել
Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ թշնամու կրակոցից վիրավորված և սրտի զարկը վեր...
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 18 կմ հյուսիս
Հոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 16:00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:00-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 3...
Այս պահին Եգիպտոս մեկնելը վտանգավո՞ր է. ՀՀ ԱԳՆ-ից մեկնաբանում են
Վերջին օրերին զարգացող պաղեստինա-իսրայելական հակամարտությունը մտահոգությունների առիթ է դարձել ՀՀ այն քաղաքացիների շրջանո...