Զինծառայողը, որի սրտի զարկը վերականգնվել էր, գիտակցության է եկել
Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ թշնամու կրակոցից վիրավորված և սրտի զարկը վերականգնված Նարեկ Պողոսյանը գիտակցության է եկել: Լրատվամիջոցներին հայտնել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
«Բժիշկների գործադրած ջանքերի արդյունքում բուժման ակտիվ փուլն ավարտվել է, առողջական վիճակը գնահատվում է բավարար, այժմ վերականգնողական բուժման կարիք ունի», - ասել է Թորոսյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով ծանր հրազենային վիրավորում ստացած Նարեկ Պողոսյանի անունը սկզբում հայտնվել էր զոհվածների ցուցակում, ավելի ուշ ՊՆ-ից հայտնեցին, որ զինծառայողի սրտի զարկը վերականգնվել է, նա տեղափոխվել է հոսպիտալ, բարդ վիրահատության ենթարկվել։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի դպրոցներից մեկում մերժել են արցախցի երեխային ընդունել իրենց մոտ
Ադրբեջանական վերջին վայրագությունների արդյունքում հայաթափվեց ողջ Արցախի Հանրապետությունը, մարդիկ կորցրին ամեն հնարավոր բ...
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 18 կմ հյուսիս
Հոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 16:00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:00-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 3...
Այս պահին Եգիպտոս մեկնելը վտանգավո՞ր է. ՀՀ ԱԳՆ-ից մեկնաբանում են
Վերջին օրերին զարգացող պաղեստինա-իսրայելական հակամարտությունը մտահոգությունների առիթ է դարձել ՀՀ այն քաղաքացիների շրջանո...
Երասխում կատարված դեպքը որևէ կապ չունի պետական խորհրդանիշների անարգման հետ. ՔԿ-ն մանրամասնել է
Նշված դեպքը որևէ կապ չունի պետական խորհրդանիշների անարգման հետ, խոսքը վերաբերում է դրոշներ պատկերող պաստառների վնասմանը:...