«Հայերի Էթնիկ զտումը կարող է ավելի խորանալ, եթե դատարանը հրատապ քայլեր չձեռնարկի». Էլիսոն ՄաքԴոնալդ
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հայտարարել է արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի բողոքի քննության ժամանակ Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Էլիսոն ՄաքԴոնալդը․
«Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ի բռնի գործողությունները եվրոպական խորհրդարանի կողմից մեկնաբանվել են որպես ծրագրված, չարդարացված ռազմական հարձակում, որը մարդու իրավունքների և միջազգային իրավունքի կոպիտ խախտում է և հակասում է 2020թ․ նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրին։
Այս հարձակման պատճառով ավելի քան 100.000 էթնիկ հայեր լքել են իրենց տները՝ վերցնելով միայն այն, ինչ հնարավոր էր հավաքել ձեռքով։ Այս ողբերգությունը նոր ենք ընկալում, էթնիկ զտումը սարսափեցնող է, բայց մենք այսօր այստեղ ենք, որովհետև հնարավոր է ավելի խորը վնաս պատճառվի, եթե դատարանը հրատապ քայլեր չձեռնարկի», - հայտարարել է ՄաքԴոնալդն իր ելույթում։
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանն առևանգվել է Ստեփանակերտի կոնյակի գործարանից. Թաթուլ Հակոբյան
Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկ տեղեկացրել էի, թե ինչպես են առևանգվել և Բաքու տարվել Արկադի Ղո...
Որոշ օգտատերերի կողմից շրջանառվող լուրերը կեղծ են. Արցախի տեղեկատվական շտաբ
Պետական բյուջեից գումարների յուրացման և ծառայողական ավտոմեքենաների սեփականաշնորհման մասին համացանցում որոշ օգտատերերի կո...
Կրեմլում տեղյակ են` ինչու Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին. ՌԴ նախագահի օգնական
Կրեմլը տեղյակ է Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայության պատճառների մասին։ Այս մասի...
«Պուտինն ու Ալիևը Բիշքեկում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի ինտեգրացիայի հարցերը». Պուտինի օգնական
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 12-ին Ղրղզստանում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու...