Պետդեպն արձագանքել է Politico-ի՝ առաջիկայում Ադրբեջանի՝ Հայաստան հնարավոր ներխուժման մասին հրապարակմանը
ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ կապված Politico հանդեսում լույս տեսած «Բլինքենը զգուշացրել է օրենսդիրներին, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթներին» վերնագրով հրապարակման հետ:
Ի պատասխան՝ պետքարտուղարությունն ընդգծել է, որ «Միացյալ Նահանգները շարունակում է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ ամենաբարձր մակարդակներում՝ ձգտելով արժանապատիվ և տեւական խաղաղությանը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները: Ուժի կիրառումն անընդունելի է, և ուղիղ երկխոսությունը կարևոր նշանակություն ունի այս երկարատև հակամարտության կարգավորման համար», նշված է պետքարտուղարության պատասխանի մեջ։
Ամերիակյի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև նշել է, որ «ԱՄՆ աջակցում է Հայաստանի կառավարության ջանքերին՝ մարդասիրական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ օգնելու տեղահանվածներին ապաստան և հարմարավետություն գտնել Հայաստանում։ Մենք մեր կարեկցանքն ենք հայտնում տեղահանված անձանց՝ գիտակցելով, թե ինչ շոկի և տրավմայի միջով են նրանք անցնում, և ինչ անորոշության հետ են բախվում»:
Պետքարտուղարությունը նաև հավելել է, որ Բաքուն պատասխանատվություն է կրում խաղաղ բնակիչներին պաշտպանելու և բոլորի նկատմամբ մարդկային վերաբերմունք ապահովելու համար, ներառյալ նրանց, ում կասկածում է ռազմական գործողությունների մասնակցության մեջ:
«Ադրբեջանը նաև պատասխանատու է, որ իր [զինված] ուժերը համապատասխանեն միջազգային իրավունքին, ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքի, որը կարգավորում է ռազմական գործողությունների իրականացումը, խաղաղ բնակչության պաշտպանությունը և ռազմական գործողությունների մասնակիցների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքը», ասված է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությանն ուղղված պետքարտուղարության պատասխանում:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիներն արգելանքի էին վերցրել և որոշակի ժամանակ անց ազատ արձակել. Ներսիսյանը մանրամասնում է
Արցախի նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ընտանիքով նույնպես տեղափոխվել է ՀՀ: Սակայն այդ գործընթացը այդքան էլ սահուն չ...
Միջազգային գործընկերները խոստացել են ՀՀ-ին 35 մլն եվրո տրամադրել ԿԽՄԿ-ի միջոցով
Հայաստանի միջազգային գործընկերներն ավելի քան 35 մլն եվրո աջակցություն են խոստացել տրամադրել Կարմիր Խաչի միջազգային կոմիտ...
Արայիկ Հարությունյանն առևանգվել է Ստեփանակերտի կոնյակի գործարանից. Թաթուլ Հակոբյան
Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկ տեղեկացրել էի, թե ինչպես են առևանգվել և Բաքու տարվել Արկադի Ղո...
«Դու չես կարող սրանից հրաժարվել». Վարդան Օսկանյանը` Փաշինյանին
Այսօր իրավիճակ է փոխվել, այսօր օրակարգը ինքնաբերաբար է փոխվել, օրակարգային նոր հարցեր կան: Առաջին հարցը, դա արցախահայութ...