ՀԱՄԱՍ-ի նախկին ղեկավարն ամբողջ մուսուլմանական աշխարհին կոչ է արել ցույցեր կազմակերպել, միանալ Իսրայելի դեմ պատերազմին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման նախկին ղեկավար Խալեդ Մեշալը կոչ է արել ի աջակցություն պաղեստինցիների ուրբաթ օրը բողոքի ցույցեր կազմակերպել ամբողջ մուսուլմանական աշխարհում: Բացի այդ, նա հարևան երկրների ժողովուրդներին կոչ է արել միանալ Իսրայելի դեմ պայքարին, հայտնում է Reuters-ը:
«Մենք պետք է ուրբաթ օրը շարժվենք դեպի արաբական և իսլամական աշխարհի հրապարակներ և փողոցներ», - ասել է Մեշալը, որը ներկայումս ղեկավարում է ՀԱՄԱՍ-ի սփյուռքի գրասենյակը:
Մեշալը, որը գտնվում է Կատարում, ընդգծել է, որ Հորդանանի, Սիրիայի, Լիբանանի և Եգիպտոսի կառավարություններն ու ժողովուրդները ավելի մեծ պարտականություն ունեն աջակցելու պաղեստինցիներին:
Շաբաթ օրը Գազայի հատվածից ՀԱՄԱՍ-ի զինյալները անականկալ հարձակվել են հարավային Իսրայելի որոշ հատվածների վրա, ինչը դարձել է Իսրայելի պատմության մեջ պաղեստինյան զինյալների ամենամահաբեր հարձակումը:
Հավելենք, որ հարձակման հետևանքով Իսրայելի մարդկային կորուստները գերազանցել են 1,200-ը: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանական ուժերի խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը: Վերջինս մանրամասնել է, որ զոհերի մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են:
Մինչդեռ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 950-ը, ավելի քան 5 հազար մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը։ Հայտնի է, որ զոհերի մեջ կան երկու հարյուից ավելի երեխաներ:
Նմանատիպ հոդվածներ
Որոշ օգտատերերի կողմից շրջանառվող լուրերը կեղծ են. Արցախի տեղեկատվական շտաբ
Պետական բյուջեից գումարների յուրացման և ծառայողական ավտոմեքենաների սեփականաշնորհման մասին համացանցում որոշ օգտատերերի կո...
Կրեմլում տեղյակ են` ինչու Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին. ՌԴ նախագահի օգնական
Կրեմլը տեղյակ է Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայության պատճառների մասին։ Այս մասի...
«Պուտինն ու Ալիևը Բիշքեկում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի ինտեգրացիայի հարցերը». Պուտինի օգնական
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 12-ին Ղրղզստանում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու...
ՌԴ–ն ու Իրանը նույնպես կողմ են «3+3» ձևաչափով բանակցություններին
ՌԴ–ի ու Իրանի արտաքին գործերի նախարարները կողմ են Հարավային Կովկասի համար «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի շր...