
ՌԴ–ն ու Իրանը նույնպես կողմ են «3+3» ձևաչափով բանակցություններին

ՌԴ–ի ու Իրանի արտաքին գործերի նախարարները կողմ են Հարավային Կովկասի համար «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի շրջանակներում համատեղ աշխատանքը վերսկսելուն։ Այս մասին նրանք ասել են իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն։
Հայտնել ենք, որ երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր` պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցել «3+3» ձևաչափով։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես հայտարարել էր մոտ ապագայում «3+3» ձևաչափով հանդիպումների մասին` նշելով, որ նախաձեռնողը Ադրբեջանն է:
Սերգեյ Լավրովն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մտքեր են փոխանակել մերձավորարևելյան արդիական օրակարգի շուրջ ՝ շեշտը դնելով պաղեստինա-իսրայելական հակամարտության հերթական սրման վրա:
«Ընդգծվել է զինված դիմակայության շուտափույթ դադարեցման և միջազգային իրավական Հայտնի հենքի վրա իրավիճակի կարգավորման կարևորությունը»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվումէ, որ անդրադարձ է կատարվել նաև երկկողմ համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
Հիշեցնենք, որ «3+2» ձևաչափով առաջին և առայժմ վերջին հանդիպումը (Վրաստանը մինչ օրս հրաժարվում է մասնակցել հարթակի աշխատանքներին,- խմբ.) տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում։