«Պուտինն ու Ալիևը Բիշքեկում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի ինտեգրացիայի հարցերը». Պուտինի օգնական
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 12-ին Ղրղզստանում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և ռուս խաղաղապահների թեման։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։
«Հոկտեմբերի 12-ին նախատեսվում է զրույց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Իհարկե, նրանք կքննարկեն Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր, օրակարգում ղարաբաղցի հայերի խաղաղ ինտեգրումն Ադրբեջանի իրավական դաշտին և միջազգայնորեն ճանաչված իրավունքների ու ազատությունների պահպանումն է։ Ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է նպաստել դրան։ Մենք հուսով ենք, որ նախագահը Ալիևի հետ կքննարկի ռուս խաղաղապահների շուրջ ստեղծված իրավիճակը»,- հավելել է Ուշակովը։
Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ խաղաղապահ զորախմբի մանդատը լրանում է 2025 թվականի դեկտեմբերին։ «Մեր զորախմբի հնարավոր հետագա կիրառման տարբեր տարբերակներ կդիտարկվեն, այդ թվում՝ սեպտեմբերին հայտնի իրադարձություններից հետո ղարաբաղցի հայերի հնարավոր վերադարձի ապահովման համատեքստում», - ասել է Ուշակովը։
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանն առևանգվել է Ստեփանակերտի կոնյակի գործարանից. Թաթուլ Հակոբյան
Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկ տեղեկացրել էի, թե ինչպես են առևանգվել և Բաքու տարվել Արկադի Ղո...
Որոշ օգտատերերի կողմից շրջանառվող լուրերը կեղծ են. Արցախի տեղեկատվական շտաբ
Պետական բյուջեից գումարների յուրացման և ծառայողական ավտոմեքենաների սեփականաշնորհման մասին համացանցում որոշ օգտատերերի կո...
Կրեմլում տեղյակ են` ինչու Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին. ՌԴ նախագահի օգնական
Կրեմլը տեղյակ է Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայության պատճառների մասին։ Այս մասի...
«Հայերի Էթնիկ զտումը կարող է ավելի խորանալ, եթե դատարանը հրատապ քայլեր չձեռնարկի». Էլիսոն ՄաքԴոնալդ
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հայտարարել է արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի բողոքի քննության ժամ...