Իրանը հերքում է իր մասնակցությունը Իսրայելի վրա հարձակման պլանավորմանը կամ իրականացմանը
Իրանը հայտարարել է, որ չի մասնակցում Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման պլանավորմանը կամ իրականացմանը: Այս մասին հայտնում է BBC ռուսական ծառայությունը։
Նշվում է, որ ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հերքել է տեղեկություններն այն մասին, որ Թեհրանը մասնակցություն է ունեցել ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից Իսրայելի վրա հարձակում ծրագրելուն:
«Մենք վճռականորեն աջակցում ենք Պաղեստինին, բայց չենք մասնակցում պաղեստինյան պատասխաններին, քանի որ այդ որոշումները կայացնում է բացառապես Պաղեստինը», - ասվում է առաքելության մեջ:
Amwaj.media պորտալը՝ հղում անելով Բեյրութում անվտանգության բարձրաստիճան արաբական աղբյուրներին, նշում է, որ իր աղբյուրը կտրականապես հերքել է այն տեղեկությունը, որ հոկտեմբերի 7-ին պաղեստինյան բլից-կրիգը հետևել է արաբ և իրանցի պաշտոնյաների միջև Լիբանանում գաղտնի հանդիպումներին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի հետախուզական ծառայություններն օգնել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալներին հարձակում պլանավորել Իսրայելի դեմ, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Հիշեցնենք նաև՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փակ դռների հետևում արտակարգ նիստ է անցկացրել Իսրայելի և Պաղեստինի միջև պատերազմի ֆոնին, սակայն չի կարողացել հասնել միասնական հայտարարության։
Նմանատիպ հոդվածներ
Երբ է Մոսկվան դիտարկում ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը
Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջ...
Իրանն աջակցում է պաղեստինցիների հարձակումներն Իսրայելի վրա
Իրանն աջակցում է «Ալ-Աքսա ջրհեղեղ» օպերացիային, որը սկսել են Իսրայելում պաղեստինյան արմատականները: Այս մասին հայտարարել...
Փաշինյանը չի մասնակցելու Բիշքեքում կայանալիք ԱՊՀ նիստին
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջապարովի և Հայաստանի...
Կքննարկվի Ադրբեջանի հետ․ Պեսկովը՝ ռուս խաղաղապահների հետագա ճակատագրի մասին
Արցախում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ նա...