Իրանի հետախուզական ծառայություններն օգնեցին ՀԱՄԱՍ–ին հարձակում կազմակերպել Իսրայելի վրա. WSJ
Իրանի հետախուզական ծառայություններն օգնել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալներին հարձակում պլանավորել Իսրայելի դեմ, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Ինչպես հրատարակությանը հայտնել են ՀԱՄԱՍ-ի և լիբանանյան Հեզբոլլահի բարձրաստիճան ներկայացուցիչները, Իրանի հետախուզական ծառայությունները «կանաչ լույս են տվել» հարձակման համար անցյալ երկուշաբթի՝ հոկտեմբերի 2-ին, Բեյրութում խմբավորումների զինյալների հետ հանդիպման ժամանակ:
WSJ-ի զրուցակիցները պնդում են, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպաները օգոստոսից ՀԱՄԱՍ-ի հետ պլաններ են մշակում Իսրայելի դեմ օդային, ցամաքային և ծովային ներխուժման համար։ Գործողության մանրամասները ճշտվել են Իրանի կողմից աջակցվող չորս խմբավորումների, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ու Հեզբոլլահի ներկայացուցիչների հետ։
Իսրայելի վրա հարձակման կազմակերպմանը Իրանի մասնակցության մասին տեղեկությունը լրագրողներին հաստատել են նաեւ եվրոպացի պաշտոնյաներից մեկը եւ սիրիական կառավարության խորհրդականը։
ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից Մահմուդ Միրդավին ասել է, որ խմբավորումն ինքնուրույն է ծրագրել հարձակումը:
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՄԱՍ–ը պատերազմ էր ուզում, նա կստանա այն. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է ժողովրդին՝ խոստանալով ՀԱՄԱՍ-ի զինյալների դեմ պատերազմը հասցնել հաղթական ա...
Ապամոնտաժվել են Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջանների նախկին շփման գծի երկայնքով ժամանակավոր դիտակետերը. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի...
Պաղեստինյան ՀԱՄԱՍ–ը հայտնել է Իսրայելի հետ զինադադարի պատրաստակամության մասին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի հետ զինադադարը քննարկելու պատրաստակամության մասին։ Այս մասին հայտնում է...
Ռուս խաղաղապահները 25 պահակակետ են տեղակայում Արցախի ՊԲ ռազմական տեխնիկայի պահպանության համար
ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից 25 պահակակետ է տեղակայվում Լ...