Իրանն աջակցում է պաղեստինցիների հարձակումներն Իսրայելի վրա
Իրանն աջակցում է «Ալ-Աքսա ջրհեղեղ» օպերացիային, որը սկսել են Իսրայելում պաղեստինյան արմատականները: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական գեներալ Ռահիմ Սաֆավին։
Իրանական կողմն աջակցում է Պաղեստինին, Թեհրանը պաղեստինցի մարտիկների կողքին կլինի, քանի դեռ չի ազատագրվել Պաղեստինն ու նրա գլխավոր սրբավայրը՝ Երուսաղեմը։ Այս հայտարարությունն արել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական, գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին։
«Մենք աջակցում ենք այդ գործողությանը (Իսրայելին ուղղված հրթիռային հարվածները. խմբ.): Իհարկե, սուրբ հողի (Պաղեստինի. խմբ.) համար պայքարողների հետ ուս ուսի կանգնած են նաև Ղասեմ Սոլեյմանիի նման մեծ նահատակները, և մենք մինչև Պաղեստինի և Երուսաղեմի ամբողջական ազատագրումը կմնանք պաղեստինցի մարտիկների կողքին», - Սաֆավիի խոսքը մեջբերում է ISNA գործակալությունը։
Հիշեցնենք` այսօր առավոտյան «Իսլամական ջիհադ» խմբավորումը հայտարարել է «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողության մեկնարկի մասին՝ հերթական լոկալ պատերազմը սանձազերծելով Իսրայելի դեմ: Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ կորցրել է 7 շրջանի նկատմամբ վերահսկողությունը։
Նմանատիպ հոդվածներ
Երբ է Մոսկվան դիտարկում ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը
Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջ...
Բաքուն 4 ամսով կալանավորել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին
Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի ու Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի նկատմամբ որպես խափանման...
Մանրամասներ՝ Սերգեյ Գալստյանի նշանակումից․ «Հրապարակ»
Երեկ լուր տարածվեց, որ Ստեփանակերտի պարետ է նշանակվել Սերգեյ Գալստյանը: Նա ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ...
Հայաստանը պաշտոնապես հաստատեց՝ Ադրբեջանը ձերբակալել է ԼՂ առաջնորդներին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել։ «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղար...