ՄԱԿ-ի ԱԽ-ն չի կարողացել միասնական հայտարարության հասնել Իսրայելի և Պաղեստինի հարցով
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փակ դռների հետևում արտակարգ նիստ է անցկացրել Իսրայելի և Պաղեստինի միջև պատերազմի ֆոնին, սակայն չի կարողացել հասնել միասնական հայտարարության, հայտնում է Al Jazeera-ն։
Միացյալ Նահանգները խորհրդի 15 անդամներին կոչ է արել խստորեն դատապարտել ՀԱՄԱՍ-ին։
«Շատ երկրներ կան, որոնք դատապարտել են ՀԱՄԱՍ-ի հարձակումները։ Ակնհայտ է, որ ոչ բոլորը»,- հանդիպումից հետո լրագրողներին ասել է ամերիկացի ավագ դիվանագետ Ռոբերտ Վուդը:
Խորհուրդը մոտ 90 րոպե նիստ է արել և լսել ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքի խաղաղության բանագնաց Թոր Վենեսլանդի խոսքը: Դիվանագետներն ասել են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները ավելի լայն ուշադրության հույս են ունեցել, քան ՀԱՄԱՍ-ին դատապարտելը:
«Իմ ուղերձն էր անհապաղ դադարեցնել մարտերը և անցնել հրադադարի և բովանդակալից բանակցությունների, ինչի մասին Անվտանգության խորհուրդը խոսում է տասնամյակներ շարունակ», - ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան:
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստ ենք աշխատանքը շարունակել 3+3 ֆորմատում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրայինի եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկին` տեղափոխվել Թբի...
Ադրբեջանը Սարգիս Գալստյանին նշանակել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ. ով է նա և ինչ կապեր ունի
Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ։ Տեղեկություն...
Փաշինյանին ինչ–որ մեկը դրսից չի բերել Ղարաբաղը հանձնելու համար. նրան ընտրել է հայ ժողովուրդը. Պուտինը՝ Մարգարիտա Սիմոնյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դրսից ինչ-որ մեկը չի բերել իշխանության՝ Ղարաբաղը հանձնելու համար, նա հայ ժողովրդի ընտրությո...
Հստակ քայլեր են պետք. Ռուբինյանը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ տեղի ունեցած՝ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ հրատապ...