ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինչև օրվա վերջ Իսրայելում ոչ մի կենդանի ահաբեկիչ չի մնա. Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ
Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ մինչև օրվա վերջ Իսրայելում ոչ մի կենդանի ահաբեկիչ չի մնա։ Մինչդեռ Իսրայելում առնվազն 100 մարդ է զոհվել, 800-ը՝ վիրավորվել, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։
Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ Գազայում հարվածների հետևանքով զոհվել է 198 մարդ, վիրավորվել՝ 1610-ը։ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարն ասել է, որ «Իսրայելի դեմ ճակատամարտը» «պաղեստինյան հողերի և ժողովրդի ազատագրման» սկիզբն է։
Պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը նախատեսված է այս կիրակի՝ Երևանի ժամանակով 23:00-ին: Նշենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել Իսրայելին 8 միլիարդ դոլարի ռազմական օգնության հատկացմանը:
Տեսանյութում ցուցադրված են պահեստազորի ստորաբաժանումների սահմանային գոտի տեղափոխման և Գազայի հատվածին իսրայելական հարվածի կադրերը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը՝ Գազայի հիվանդանոցի հրթիռակոծությունից. կա ավելի քան 500 զոհ
Հրապարակվել են Գազայի հատվածում հիվանդանոցի հրթիռակոծման առաջին կադրերը: Պաղեստինյան ԶԼՄ–ները, վկայակոչելով երկրի ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թել Ավիվի երեկոյան հրթիռակոծության հետևանքները. զոհերի և վիրավորների թիվն աճել է
Համացանցում հրապարակվել են այս երեկո Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ իրականացված հրթիռակոծության հետևանքները պատկեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փողոցային մարտերի կադրեր` Իսրայելի Սդերոտ քաղաքից
Փողոցային մարտերի կադրեր են հրապարակվել Իսրայելի Սդերոտ քաղաքից։ՀԱՄԱՍ-ի զինյալներն առավոտյան մտել են սահմանամերձ այս քաղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելական ռազմական տեխնիկայի շարժը. ՀԱՄԱՍ-ի մոտ 300 զինյալ ներթափանցել է երկիր
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման 200-ից 300 զինյալներ ներթափանցել են Իսրայելի սահմանային շրջաններ, հայտնում է Haaretz թերթը՝ վկ...