ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թել Ավիվի երեկոյան հրթիռակոծության հետևանքները. զոհերի և վիրավորների թիվն աճել է
Համացանցում հրապարակվել են այս երեկո Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ իրականացված հրթիռակոծության հետևանքները պատկերող կադրեր:
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ 150 հրթիռ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ՝ ի պատասխան Գազայի աշտարակի վրա ցերեկվա հարձակման: Իսրայելի պաշտպանության բանակն էլ հայտարարել է, որ թիրախավորում է ՀԱՄԱՍ-ի մի շարք օբյեկտներ Գազայի հատվածում:
Իսրայելի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Իսրայելում զոհերի թիվը հասել է ավելի քան 150-ի, 1104 մարդ վիրավորվել է:
Պաղեստինում հայտարարել են, որ Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 200-ի, 1610-ը վիրավոր են։
Ինչպես հայտնել էինք, Գազայի հատվածից Իսրայելի դեմ նոր հրթիռային հարված է հասցվել: Հաղորդվում է, որ հրթիռներ են ընկել Թել Ավիվում և հարակից որոշ շրջաններում:
Թել Ավիվում և այլ քաղաքներում միացվել են օդային տագնապի ազդանշաններ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը՝ Գազայի հիվանդանոցի հրթիռակոծությունից. կա ավելի քան 500 զոհ
Հրապարակվել են Գազայի հատվածում հիվանդանոցի հրթիռակոծման առաջին կադրերը: Պաղեստինյան ԶԼՄ–ները, վկայակոչելով երկրի ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փողոցային մարտերի կադրեր` Իսրայելի Սդերոտ քաղաքից
Փողոցային մարտերի կադրեր են հրապարակվել Իսրայելի Սդերոտ քաղաքից։ՀԱՄԱՍ-ի զինյալներն առավոտյան մտել են սահմանամերձ այս քաղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելական ռազմական տեխնիկայի շարժը. ՀԱՄԱՍ-ի մոտ 300 զինյալ ներթափանցել է երկիր
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման 200-ից 300 զինյալներ ներթափանցել են Իսրայելի սահմանային շրջաններ, հայտնում է Haaretz թերթը՝ վկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գազայի հատվածում «Պաղեստինյան աշտարակի» վրա հարձակումը՝ Al Jazeera-ի ուղիղ եթերում
Գազայի հատվածում «Պաղեստինյան աշտարակի» վրա հարձակման պահը ֆիքսվել է Al Jazeera-ի ուղիղ եթերում: Իսրայելական...