Ռազմական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գազայի հատվածից իսրայելական ավիաբազայից ռազմական ինքնաթիռները տարհանվել են

Համացանցում կադրեր են հրապարակվում, որ Գազայի հատվածից իսրայելական ավիաբազայից ռազմական ինքնաթիռները տարհանվել են։ Գազայի հատվածից Իսրայելի հրթիռակոծումը սկսվել է առավոտյան։ Գործողության առաջին…

Համացանցում կադրեր են հրապարակվում, որ Գազայի հատվածից իսրայելական ավիաբազայից ռազմական ինքնաթիռները տարհանվել են։

 

Գազայի հատվածից Իսրայելի հրթիռակոծումը սկսվել է առավոտյան։ Գործողության առաջին 20 րոպեների ընթացքում Իսրայելի ուղղությամբ արձակվել է 5000 հրթիռ և արկ։ 

 

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե թրեր» «Հակաահաբեկչական» գործողության մեկնարկի մասին։
 

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է «մարտական պատրաստության վիճակի» մասին Գազայի հատվածից սահմանամերձ շրջաններ գրոհայինների ներթափանցումից հետո։ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորումը «լուրջ սխալ» է թույլ տվել՝ հանկարծակի հարձակում սկսելով Իսրայելի վրա։  «Իսրայելի պետությունը կհաղթի այս պատերազմում», - հավելել է նա:

 

ԶԼՄ-ների տվյալներով՝ Գազայի հատվածից Իսրայելի վրա հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է ավելի քան 100 մարդ, ևս 6-ը զոհվել են։

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250