Գազայի հատվածին Իսրայելի օդուժի հարվածի կադրերը․ Իսրայելը հայտարարել է «հակաահաբեկչական գործողություն» սկսելու մասին
Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը հայտարարել է ի պատասխան Գազայի հատվածի հարձակումների ՀԱՄԱՍ-ի արմատականների դեմ «հակաահաբեկչական գործողություն» սկսելու մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող գործողությունը ստացել է «երկաթե սրեր» անվանումը»,- հայտնում է բանակի մամուլի ծառայությունը
Հրապարակվել են Գազայի հատվածին Իսրայելի օդուժի հարվածի կադրերը։ Նշենք, որ պարբերաբար նոր կադրեր են հրապարակվում։
Գազայի հատվածից Իսրայելի հրթիռակոծումը սկսվել է առավոտյան։ Գործողության առաջին 20 րոպեների ընթացքում Իսրայելի ուղղությամբ արձակվել է 5000 հրթիռ և արկ։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է «մարտական պատրաստության վիճակի» մասին Գազայի հատվածից սահմանամերձ շրջաններ գրոհայինների ներթափանցումից հետո։ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորումը «լուրջ սխալ» է թույլ տվել՝ հանկարծակի հարձակում սկսելով Իսրայելի վրա։ «Իսրայելի պետությունը կհաղթի այս պատերազմում», - հավելել է նա:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Գազայի հատվածից Իսրայելի վրա հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է ավելի քան 100 մարդ, ևս 6-ը զոհվել են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հակամարտության հետևանքները․ ինչ տեսք ունեն Գազայի հատվածն ու Իսրայելը
Գազայի հատվածում իսրայելական հարվածները մեծ վնասներ են առաջացրել։ Տեսանյութի առաջին կադրերում Գազայի հատվածն է։ &n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀԱՄԱՍ-ը ավելի քան 100 հրթիռ է արձակել Իսրայելի Աշկելոն քաղաքի ուղղությամբ
ՀԱՄԱՍ-ը ավելի քան 100 հրթիռ է արձակել Իսրայելի Աշկելոն քաղաքի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը կադրեր է հրապարակել․ ի՞նչպես են ապացուցում հիվանդանոցի հրթիռակոծության մեջ իրենց անմեղությունը
ՑԱԽԱԼ-ը հրապարակել է տեսագրություն` ապացուցելու համար, որ Գազայի հատվածի Ալ Ահլի հիվանդանոցի հրթիռակոծությունը Իսրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել են Իսրայելի պատասխան հարվածի կադրերը Գազայի հատվածին
Համացանցում հայտնվել են Գազայի հատվածին Իսրայելի պատասխան հարվածի կադրերը։ Հրապարակված տեսանյութում երևում է, որ հարվածի...