Դավիթ Մանուկյանն անձամբ վարել է Ռուբեն Վարդանյանին տեղափոխող ավտոմեքենան և գերի ընկել․ «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է.
«Արցախից Ադրբեջանի բանտեր տարված արցախյան գործիչների թվում են ոչ միայն Արցախի նախկին նախագահները, այլև նախկին պետնախարարը, նախկին ԱԳ նախարարը, ՊԲ նախկին հրամանատարն ու նրա տեղակալը։ Իսկ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, ում ադրբեջանցիները գերեվարեցին Հակարիի կամուրջն անցնելիս՝ Ռուբեն Վարդանյանի հետ միասին, պարզվում է՝ ինքն է որոշել, որ ուղեկցի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին՝ համարելով, որ Հակարիի կամուրջը միայնակ անցնելու դեպքում Վարդանյանի ձերբակալության ռիսկերը մեծ են։
Մանուկյանն անձամբ վարել է Ռուբեն Վարդանյանին տեղափոխող ավտոմեքենան ու այդպիսով վտանգել իր կյանքն ու ինքն էլ հայտնվել գերու կարգավիճակում։ Ի դեպ, ամուսնու հետ տարել և մի քանի ժամ պահել են նաև Մանուկյանի կնոջը, ապա թույլ տվել, որ նա մենակ հատի սահմանն ու գա Հայաստան։»։
Հիշեցնենք` Արցախից Հայաստան գալիս Ադրբեջանի կողմից ձերբակալվել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Նրան 4 ամսով արդեն կալանավորել են։ Ադրբեջանի կողմը ձերբակալել, այնուհետև գերեվարել և Բաքու են տեղափոխել նաև ԼՂ ՊԲ նախկին շտաբի պետ, գեներալ Դավիթ Մանուկյանին։
Նմանատիպ հոդվածներ
Իրանն աջակցում է պաղեստինցիների հարձակումներն Իսրայելի վրա
Իրանն աջակցում է «Ալ-Աքսա ջրհեղեղ» օպերացիային, որը սկսել են Իսրայելում պաղեստինյան արմատականները: Այս մասին հայտարարել...
Բաքուն 4 ամսով կալանավորել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին
Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի ու Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի նկատմամբ որպես խափանման...
Հայաստանը պաշտոնապես հաստատեց՝ Ադրբեջանը ձերբակալել է ԼՂ առաջնորդներին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել։ «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լե...
Ալիևը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ Գրանադայում․ ԶԼՄ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից, որը պետք է կայանա իսպանական Գրանա...