Ալիևը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ Գրանադայում․ ԶԼՄ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից, որը պետք է կայանա իսպանական Գրանադայում՝ ԵՄ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ իբրև հանդիպումից խուսափելու առիթ Ալիևը նշել է «Ֆրանսիայի ոչ կոնստրուկտիվ պահվածքը», ինչպես նաև Թուրքիայի նախագահի՝ հանդիպմանը մասնակցելու հարցում Փարիզի և Բեռլինի անհամաձայնությունը։ Նման պայմաններում Ադրբեջանը հրաժարվել է բանակցել։
Հանդիպմանը պետք է մասնակցեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերգեյ Գալստյանի նշանակումից․ «Հրապարակ»
Երեկ լուր տարածվեց, որ Ստեփանակերտի պարետ է նշանակվել Սերգեյ Գալստյանը: Նա ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ...
Հայաստանը պաշտոնապես հաստատեց՝ Ադրբեջանը ձերբակալել է ԼՂ առաջնորդներին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել։ «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղար...
Արցախի նախագահը գերեվարված չէ և չի տեղափոխվել Բաքու․ նա դեռ Արցախում է
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը գերեվարված չէ և չի տեղափոխվել Բաքու: Նա դեռ Արցախում է: Այս մասին տեղեկանում ենք Arav...
Բաքուն 4 ամսով կալանավորել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին
Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի ու Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի նկատմամբ որպես խափանման...