Էրդողանի այցը Գրանադա չեղարկվել է․ նա կրկին առողջական խնդիրներ ունի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ այսօր կայանալիք իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստին մասնակցությունը և հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում հանդիպումները չեղարկվել են։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ պատճառը նրա առողջական խնդիրներն են։ Ինչպես հայտնում են, Էրդողանը երեկ երեկոյան հիվանդացել է հարբուխով և բժիշկների խորհրդով հետաձգել է Գրանադա այցը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել ենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է անցկացնել նախօրոք պայմանավորված հանդիպումը Գրանադայում, որին պետք է մասնակցեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ իբրև հանդիպումից խուսափելու առիթ Ալիևը նշել է «Ֆրանսիայի ոչ կոնստրուկտիվ պահվածքը»։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերգեյ Գալստյանի նշանակումից․ «Հրապարակ»
Երեկ լուր տարածվեց, որ Ստեփանակերտի պարետ է նշանակվել Սերգեյ Գալստյանը: Նա ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ...
Հայաստանը պաշտոնապես հաստատեց՝ Ադրբեջանը ձերբակալել է ԼՂ առաջնորդներին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել։ «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լե...
Ալիևը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ Գրանադայում․ ԶԼՄ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից, որը պետք է կայանա իսպանական Գրանա...
Արցախի նախագահը գերեվարված չէ և չի տեղափոխվել Բաքու․ նա դեռ Արցախում է
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը գերեվարված չէ և չի տեղափոխվել Բաքու: Նա դեռ Արցախում է: Այս մասին տեղեկանում ենք Arav...