Արցախի նախագահը գերեվարված չէ և չի տեղափոխվել Բաքու․ նա դեռ Արցախում է
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը գերեվարված չէ և չի տեղափոխվել Բաքու: Նա դեռ Արցախում է: Այս մասին տեղեկանում ենք Aravot.am-ից, որի աղբյուրին քիչ առաջ հաջողվել է կապ հաստատել Սամվել Շահրամանյանի հետ։
Ինչպես գրում է կայքը, վերջինս հերքել է իր գերեվարության մասին լուրերը և հայտարարել, որ դեռ Արցախում է: Թե ի՞նչ ճակատագիր է սպասվում Սամվել Շահրամանյանին, դեռ պարզ չէ: Պարզ չէ նաև, թե ե՞րբ կորոշվի նրա ճակատագրի հարցը:
Ավելի վաղ՝ ըստ լրատվամիջոցներում տարածվող տեղեությունների, հայտնել էինք, որ Ադրբեջանցիները ձերբակալել են նաև Սամվել Շահրամանյանին` Արցախի նախագահին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերգեյ Գալստյանի նշանակումից․ «Հրապարակ»
Երեկ լուր տարածվեց, որ Ստեփանակերտի պարետ է նշանակվել Սերգեյ Գալստյանը: Նա ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ...
Հայաստանը պաշտոնապես հաստատեց՝ Ադրբեջանը ձերբակալել է ԼՂ առաջնորդներին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել։ «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղար...
Ալիևը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ Գրանադայում․ ԶԼՄ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից, որը պետք է կայանա իսպանական Գրանա...
Արցախի նախկին նախագահները Ստեփանակերտից չեն հեռացել. ԶԼՄ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը Ստեփ...