Ադրբեջանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան
«Շրջափակման» և «բռնի տեղահանվածների» մասին Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննայի հայտարարությունները Երևանում «չեն նպաստում խաղաղությանը»: Այս մասին X-ի իր էջում գրել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։
«Նրա հայտարարություններն այն մասին, որ «Ֆրանսիան միշտ Հայաստանի կողքին է» վերջնականապես հանեցին Ֆրանսիայի՝ բարեխիղճ և չեզոք միջնորդ լինելու դիմակները», - գրել է Հաջիզադեն։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի արտգործնախարարը երեկ է ժամանել Հայաստան։ Նա հայտարարել է, որ Փարիզը համաձայն է Երևանի հետ կնքել ռազմատեխնիկայի տրամադրման վերաբերյալ պայմանագիր։ Ֆրանսիացի նախարարը նաև հույս է հայտնել, որ «ԵՄ-ն և դրա անդամները կսկսեն նույնպիսի հստակ ազդակներ ցույց տալ, ինչպես Ֆրանսիան է ցույց տալիս, որ ցանկացած գործողություն, որ կսպառնա Հայաստանի տարածքային ամբողջականությանը, շատ հստակ ու կոշտ արձագանքի կարժանանա։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերգեյ Գալստյանի նշանակումից․ «Հրապարակ»
Երեկ լուր տարածվեց, որ Ստեփանակերտի պարետ է նշանակվել Սերգեյ Գալստյանը: Նա ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ...
Հայաստանը պաշտոնապես հաստատեց՝ Ադրբեջանը ձերբակալել է ԼՂ առաջնորդներին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել։ «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լե...
Ալիևը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ Գրանադայում․ ԶԼՄ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից, որը պետք է կայանա իսպանական Գրանա...
Արցախի նախագահը գերեվարված չէ և չի տեղափոխվել Բաքու․ նա դեռ Արցախում է
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը գերեվարված չէ և չի տեղափոխվել Բաքու: Նա դեռ Արցախում է: Այս մասին տեղեկանում ենք Arav...