ԿԽՄԿ-ն շարունակում է աշխատանքը մեքենաների նոր խմբաքանակ ընդունելու և վիրավորներին ՀՀ տեղափոխելու ուղղությամբ
Կոռնիձորով ԼՂ մեր հայրենակիցների հոսքն ամբողջ գիշեր չի դադարել, մեքենաները շարասյունով՝ հիմնականում անձնական մեքենաներով, շարունակում են դուրս գալ Լեռնային Ղարաբաղից: Այդ մասին ուղիղ եթերում ասել է Կոռնիձորի քաղաքացիական ընդունելության կենտրոնում աշխատող «Լուրերի» թղթակիցը:
Առաջնայինը Հայաստան են տեղափոխվում այն քաղաքացիները, որոնք տեղահանված են ու անօթևան: Կոռնիձորում ԼՂ մեր հայրենակիցների հաշվառման գործընթաց է տեղի ունենում, որից հետո նրանց շարասյունով տեղափոխում են Գորիսի կենտրոն, ապա՝ տարբեր բնակավայրերում տրամադրված կեցավայրեր: Այդ կեցավայրերը ոչ միայն Սյունիքի մարզում են, այլև ՀՀ ամբողջ տարածքում:
Ըստ «Լուրերի» թղթակցի՝ քիչ առաջ ավտոբուսների շարասյուն է ուղևորվել Լեռնային Ղարաբաղ: Ենթադրաբար՝ դրանք Գորիս կտեղափոխեն մարդկանց, որոնք անօթևան են, և չունեն սեփական մեքենա տեղաշարժվելու համար:
Կոռնիձորում աշխատում են Սյունիքի մարզպետարանի, ՆԳՆ-ի, միգրացիայի և քաղաքացիական ծառայությունների աշխատակիցներ, կամավորներ, շտապօգնության աշխատակիցներ, ինչպես նաև Կարմիր խաչի ներկայացուցիչներ: Տեղում տրամադրվում է նաև հոգեբանական ծառայություն:
ԿԽՄԿ-ն շարունակում է աշխատանքը մեքենաների նոր խմբաքանակ ընդունելու և վիրավորներին ՀՀ տեղափոխելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
«Զենքը դրել էին կողքս ու ասում էին, որ Բաքվում նստած անհամբեր ինձ են սպասում». արցախցին մանրամասներ է հայտնել
Ինձ առանց հարցնելու առանց բան, տարել են, էդքան բանը դրել են դեմս ու ստիպել, որ ասեմ, եթե չասեմ երեխուս մատաղ են անելու:Հ...
«Եթե պիտի մնայինք, ապրեինք թուրքի հետ, չէինք ապրի». տեղահանված արցախցի
Երեկ դուրս ենք եկել, քիչ առաջ բարձրացել ենք այստեղ, 9 ժամ մենակ մնացել ենք թուրքի անցակետում, մոտավորապես երկու ժամ էլ պ...
Արցախից տեղահանվածների համար գործարկվել է սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ
Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկում է «Սո...
Արցախից ՀՀ տեղափոխված 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է
Լեռնային Ղարաբաղից տեղափոխված, Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններում բուժում ստացող 23 վիրավորից 4-ի առողջական վիճ...