«Եթե պիտի մնայինք, ապրեինք թուրքի հետ, չէինք ապրի». տեղահանված արցախցի
Երեկ դուրս ենք եկել, քիչ առաջ բարձրացել ենք այստեղ, 9 ժամ մենակ մնացել ենք թուրքի անցակետում, մոտավորապես երկու ժամ էլ պահել են Հայաստանի պոստում, որ գրանցեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գորիսում գտնվող տեղահանված արցախցիներից մեկը։
Հարցին ինչ են պատրաստվում անել՝ արցախցի տղամարդը պատասխանել է, որ այս պահին դեռ ոչինչ չեն պլանավորել։
«Այնպես են աղավաղել մեր պատմությունը, որ չես կարողանում պլանավորես։ Հիմա անհասկանալի վիճակ է, անհասկանալի որոշուներ են և մենք չենք կարողանում պլանավորել, թե ինչ անենք։ Եթե պիտի մնայինք, ապրեինք թուրքի հետ, չէինք ապրի, դա պարզ է, հնարավոր բան չէ»,- ասել է տեղահանված արցախցին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ժամը 12:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 4850 անձ։ Առաջին խումբը երեկ ժամանել է Կոռնիձոր, այնտեղից էլ Գորիս։
Նմանատիպ հոդվածներ
«Զենքը դրել էին կողքս ու ասում էին, որ Բաքվում նստած անհամբեր ինձ են սպասում». արցախցին մանրամասներ է հայտնել
Ինձ առանց հարցնելու առանց բան, տարել են, էդքան բանը դրել են դեմս ու ստիպել, որ ասեմ, եթե չասեմ երեխուս մատաղ են անելու:Հ...
Արցախից տեղահանվածների համար գործարկվել է սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ
Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկում է «Սո...
Արցախից ՀՀ տեղափոխված 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է
Լեռնային Ղարաբաղից տեղափոխված, Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններում բուժում ստացող 23 վիրավորից 4-ի առողջական վիճ...
Երևանում բողոքի ակցիայից բերման ենթարկվածների թիվը հասել է 168-ի
Ժամը 12:00-ի դրությամբ Երևանում ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերվել ակցիայի 168 մ...