Արցախում բնակիչներից մեկը հեռանալիս այրել է հայրական տունը. Republic of Artsakh
Երեկ, երբ հրապարակեցինք Ստեփանակերտի Եքիմյան փողոցում բռնկված հրդեհի մասին, պարզվեց, որ բնակիչներից մեկը հեռանալիս այրել է հայրական տունը։ Այս մասին հայտնում է Republic of Artsakh տելեգրամյան ալիքը:
«Կոչ ենք անում Ստեփանակերտի և այլ բնակավայրերի բնակիչներին՝ մի վառեք ձեր տները. համապատասխան կառույցներին, ինչպես նաև մասնավոր, պետք է կապ հաստատել ՄԱԿ-ի, ԱՄՆ Կոնգրեսի, Եվրախորհրդարանի հետ՝ պահանջելով թույլ չտալ Ադրբեջանին թալանել և խլել ձեր ունեցվածքը (տներ, հողեր, եկեղեցիներ և այլն): Այժմ անհրաժեշտ է այդ հարցը բարձրացնել միջպետական և միջազգային ամենաբարձր մակարդակներով։ Համոզվեք, որ պահպանեք բոլոր գույքային փաստաթղթերը: Ոչինչ ավարտված չէ, մենք անպայման հետ կվերադառնանք»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
«Եթե պիտի մնայինք, ապրեինք թուրքի հետ, չէինք ապրի». տեղահանված արցախցի
Երեկ դուրս ենք եկել, քիչ առաջ բարձրացել ենք այստեղ, 9 ժամ մենակ մնացել ենք թուրքի անցակետում, մոտավորապես երկու ժամ էլ պ...
Արցախից տեղահանվածների համար գործարկվել է սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ
Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկում է «Սո...
Արցախից ՀՀ տեղափոխված 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է
Լեռնային Ղարաբաղից տեղափոխված, Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններում բուժում ստացող 23 վիրավորից 4-ի առողջական վիճ...
Երևանում բողոքի ակցիայից բերման ենթարկվածների թիվը հասել է 168-ի
Ժամը 12:00-ի դրությամբ Երևանում ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերվել ակցիայի 168 մ...