ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շտապօգնության 23 մեքենա մուտք գործեց Արցախ. Հայաստան են տեղափոխվում մեր 23 հայրենակիցները
Սեպտեմբերի 24-ին Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոնից» ՀՀ մասնագիտացված բուժհաստատություններ է տեղափոխվել վերջին ռազմական գործողությունների հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացի:
Վիրավորների տեղափոխումն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հատկացված շտապօգնության մեքենաներով՝ համապատասխան բուժանձնակազմի աջակցությամբ:
Առաջիկայում ևս նախատեսվում է ծանր վիրավորում ստացած անձանց տեղափոխում ՀՀ բուժհաստատություններ:
Այս մասին է տեղեկացնում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
Հիշեցնեմ, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում էր, որ առողջական ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեր 23 հայրենակիցները Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցից նախապատրաստվում են տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն՝ ուղեկցությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի։
Ավելի վաղ հայտնել էինք՝ ԼՂ-ից Հայաստան են տեղափոխվելու ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած քաղաքացիներ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավիճակը Կոռնիձոր գյուղի մուտքի մոտ. Արցախի մեր հայրենակիցների առաջին խումբն է ժամանում
Սյունիքի Կոռնիձոր գյուղ է ժամանել Արցախի Հանրապետություից տեղահանվածների առաջին խումբը։ Տեղեկությունը հայտնում է RT–ի Te...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեղահանված արցախցիները պատմում են, որ անցակետով են անցել, ստուգում չի իրականացվել
Մոտ 40 մարդ հաշվառում է անցնում հումանիտար կայանում։ Իրականացվում է կարիքի գնահատում։ Նրանք պատմում են, որ անցակետով են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախից Հայաստան են տեղափոխվում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած քաղաքացիներ
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է՝ շտապօգնության 23 մեքենա մասնագետների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ հույս ենք դրել, անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել
Անվտանգային այն համակարգերը և այն դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ հույս ենք դրել, մեր խոցելիություններն ի ցույց դն...