ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախից Հայաստան են տեղափոխվում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած քաղաքացիներ
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է՝ շտապօգնության 23 մեքենա մասնագետների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած Լեռնային Ղարաբաղի 23 քաղաքացու։
«Այժմ՝ Կարմիր խաչի ուղեկցությամբ, նրանք անցան Հակարիի կամուրջը։ Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,- հայտնում են նախարարությունից:
Նշենք, որ Արցախում տիրող աղետալի վիճակի մասին պատմել է Արցախի ԱԺ պատգամավոր Նելլա Գրիգորյանը, որն ասել է, որ նախնական տվյալներով՝ 300-ից ավելի անհետ կորածներ կան, մոտ 300 զոհ:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն էլ հայտնել է ավելի քան 400 վիրավորի մասին:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական արկերից մեկն ընկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայի տարածքում
Համացանցում տեսանյութ է տարածվել, ըստ որի` ադրբեջանական արկերից մեկն ընկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայի տարած...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավիճակը Կոռնիձոր գյուղի մուտքի մոտ. Արցախի մեր հայրենակիցների առաջին խումբն է ժամանում
Սյունիքի Կոռնիձոր գյուղ է ժամանել Արցախի Հանրապետություից տեղահանվածների առաջին խումբը։ Տեղեկությունը հայտնում է RT–ի Te...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեղահանված արցախցիները պատմում են, որ անցակետով են անցել, ստուգում չի իրականացվել
Մոտ 40 մարդ հաշվառում է անցնում հումանիտար կայանում։ Իրականացվում է կարիքի գնահատում։ Նրանք պատմում են, որ անցակետով են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ հույս ենք դրել, անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել
Անվտանգային այն համակարգերը և այն դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ հույս ենք դրել, մեր խոցելիություններն ի ցույց դն...