Քաղաքականություն Կարևոր

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեղահանված արցախցիները պատմում են, որ անցակետով են անցել, ստուգում չի իրականացվել

Մոտ 40 մարդ հաշվառում է անցնում հումանիտար կայանում։ Իրականացվում է կարիքի գնահատում։ Նրանք պատմում են, որ անցակետով են անցել, ստուգում չի իրականացվել։  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշել…

Մոտ 40 մարդ հաշվառում է անցնում հումանիտար կայանում։ Իրականացվում է կարիքի գնահատում։ Նրանք պատմում են, որ անցակետով են անցել, ստուգում չի իրականացվել։  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշել է, որ մոտ 250 հոգանոց աշխատանքային խումբ է ձևավորվել, որում ընդգրկված են նաև կամավորներ:  

 

Մարզի ղեկավարը, անդրադառնալով ՍիվիլՆեթի հարցին, թե ինչ պատրաստվածություն ունի մարզը, եթե անհրաժեշտ լինի մեծ թվով վիրավորներ տեղափոխել Սյունիք, Ղուկասյանը պատասխանեց․ 

 

«Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվել են: Այս պահին Երևանից ժամանած մոտ 45 շտապ օգնության մեքենաներ կան Սյունիքում, բժշկական կենտրոնները ևս պատրաստ են: Կոռնիձորի հումանիտար կայանում մենք տեղադրել ենք մոտ երկու տասնյակ համակարգիչներ, որպեզի մարդկանց առաջնահերթ հաշվառում տեղի ունենա: Հղի կանանց, հաշմանդամություն ունեցող մարդկանց կտեղավորեն հյուրանոցներում, իսկ մյուսներին՝ Գորիս, Տեղ, Տաթև համայնքներում: Մոտ տասը հազար մարդու կեցության հարցը այս պահին մարզում պատրաստ են լուծել»։ 


 

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ հույս ենք դրել, անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել

Անվտանգային այն համակարգերը և այն դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ հույս ենք դրել, մեր խոցելիություններն ի ցույց դն...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250