ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաղաղապահները տեսանյութ են հրապարակել Ստեփանակերտից
Ստեփանակերտում կյանքը շարունակում է ընթանալ խաղաղ հունով. այս մասին ասվում է ռուս խաղաղապահների զորակազմի թելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ: Դրան կից հրապարակվել է նաև համապատասխան տեսանյութ:
«Ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակչության նկատմամբ բռնաճնշումներ չկան: Քաղաքում պարեկություն է իրականացնում ռուսական խաղաղապահ զորախումբը», - ասվում է հրապարակման մեջ:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով ռազմական ագրեսիա է սկսել Արցախում՝ դա անվանելով «տեղական բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ»՝ իբրև թե «սահմանադրական կարգը վերականգնելու» համար։ Մեկ օր անց ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի մասին, հրադադարի պայմանների թվում նախանշվել է, մասնավորապես, Պաշտպանության բանակի զինաթափումը և ծանր տեխնիկայի դուրսբերումն Արցախից։ Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի Եվլախ քաղաքում՝ Ստեփանակերտից 100 կիլոմետր հյուսիս-արևելք, տեղի է ունեցել Արցախի ներկայացուցիչների հանդիպումը Ադրբեջանի պատվիրակության հետ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղում չկան. ՀՀ ՊՆ
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղում չկան: Եվ մեկ անգամ հայտարարում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։&nb...
ԱԱԾ–ն զգուշացնում է կիբեռհարձակումների մասին. ովքե՞ր են թիրախում
Սեպտեմբերի առաջին տասնօրյակից սկսած` համացանցի հայկական տիրույթում արձանագրվել է կիբեռհարձակումների զգալի աճ: Տեղեկությո...
«ՀԱՄԱՍ-ը նման հարձակումներին ցավոտ կպատասխանի». կազմակերպության խոսնակ
ՀԱՄԱՍ-ը Իսրայելի կողմից Գազայի հատվածում բնակելի շենքերի թիրախավորումից հետո նախազգուշացրել է, որ շարժումը նման հարձակու...
Հայաստանի ԶՈՒ-ը կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանը կրկին իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություն է տարածել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղ...