ԱԱԾ–ն զգուշացնում է կիբեռհարձակումների մասին. ովքե՞ր են թիրախում
Սեպտեմբերի առաջին տասնօրյակից սկսած` համացանցի հայկական տիրույթում արձանագրվել է կիբեռհարձակումների զգալի աճ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
Նշվում է, որ նկատվել են ապատեղեկատվության տարածման և տվյալների կորզման փորձեր, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ռիսկեր պարունակող վնասաբեր այլ ակտիվություն։
«Թիրախավորվել են ինչպես ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ ռազմավարական նշանակության օբյեկտների տեղեկատվական համակարգերը»,– ասված է հաղորդագրությունում։ ԱԱԾ–ն հորդորում է զգոնություն ցուցաբերել, խստորեն պահպանել մեդիագրագիտության տարրական կանոնները, իսկ համակարգչային միջադեպերի վերաբերյալ տեղեկությունները փոխանցել ՀՀ համակարգչային միջադեպերի արձագանքման պետական կենտրոն։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղում չկան. ՀՀ ՊՆ
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղում չկան: Եվ մեկ անգամ հայտարարում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։&nb...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաղաղապահները տեսանյութ են հրապարակել Ստեփանակերտից
Ստեփանակերտում կյանքը շարունակում է ընթանալ խաղաղ հունով. այս մասին ասվում է ռուս խաղաղապահների զորակազմի թելեգրամյան ալ...
Հայաստանի ԶՈՒ-ը կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանը կրկին իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություն է տարածել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղ...
«ՀԱՄԱՍ-ը նման հարձակումներին ցավոտ կպատասխանի». կազմակերպության խոսնակ
ՀԱՄԱՍ-ը Իսրայելի կողմից Գազայի հատվածում բնակելի շենքերի թիրախավորումից հետո նախազգուշացրել է, որ շարժումը նման հարձակու...