Հռոմի ստատուտի վավերացումն ուղղված չէ Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի դեմ. Նիկոլ Փաշինյան

Հռոմի ստատուտի վավերացումը թույլ կտա Հայաստանին օգտվել ՄՔԴ-ի հնարավորություններից՝ ապահովելու երկրի արտաքին անվտանգությունը, այն ուղղված չէ Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի դեմ։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված իր ուղերձում։ 
«Այս մասին որոշումը կայացվել է 2022 թվականի դեկտեմբերին, երբ բոլորի համար ակնհայտ դարձավ, որ ՀԱՊԿ-ի և հայ-ռուսական ռազմավարական գործընկերության մեխանիզմները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգությունը ապահովելու համար»,–ասաց ՀՀ վարչապետը։ 

Անվտանգային այն համակարգերը և այն դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ հույս ենք դրել, մեր խոցելիություններն ի ցույց դնելու և հայ ժողովրդի` անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել։ Նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Ըստ նրա` այդ քաղաքականությունն ամենևին էլ կապ չունի 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հետ։

Փաշինյանը հավելեց, որ այդ քաղաքականության դրևորումները մենք պարբերաբար տեսել ենք վերջին տասնամյակներում։

 

«Մենք Հայաստանի ՀՀ անկախությունը կասկածի տակ դնող ձևակերպումներին երբեք չենք համաձայնել, բայց մտահոգիչ է այն, որ անկախ, ինքնիշխան, ազատ և ժողովրդավարական պետություն ունենալու մեր կամքին ականջալուր լինելու փոխարեն մեր որոշ գործընկերներ անվտանգության ոլորտում մեր խոցելիություններն ի ցույց դնելու գործում ավելի ու ավելի մեծ ջանքեր են գործադրում` հիմա արդեն հարվածի տակ դնելով ոչ միայն մեր արտաքին, այլև ներքին անվտանգությունն ու կայունությունը` այս ընթացքում խախտելով դիվանագիտական, միջպետական հարաբերությունների էթիկայի, կոռեկտության բոլոր նորմերը, ընդհուպ` պայմանագրերով ստանձնած պարտավորությունները»,– հայտարարեց վարչապետ Փաշինյանը։

Քաղաքականություն