
ԿԸՀ–ն արտահերթ նիստում ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունները

Երևանի ավագանու կազմում ներկայացված կլինի 5 ուժ։ Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում ամփոփեց ավագանու ընտրությունների արդյունքները։ ՀՀ ԿԸՀ–ն արձանագրեց, որ 824,317 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 234,442 մարդ, այսինքն` ընտրության իրավունք ունեցողների ընդամենը 28,44 տոկոսը։
1.Ընտրությունների վերջնական արդյունքներն այսպիսին են.
2.«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 75,494 (32,57%),
3.«Ազգային առաջընթաց» կուսակցություն` 43,797 քվե (18,89%),
4.«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք` 35,807 քվե (15,47%),
5.«Հանրապետություն» կուսակցություն` 26,233 քվե (11,32%),
6.«Հանրային ձայն» կուսակցություն` 22,447 (9,68%):
ԿԸՀ–ն արձանագրեց, որ արձանագրված առանձին ընտրախախտումները որևէ ազդեցություն չեն ունեցել ավագանու ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա։
Երևանի ավագանու ընտրությունների պարագայում կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, կուսակցությունների դաշինքների դեպքում՝ 6%:
Ըստ այդմ, անցողիկ շեմը հաղթահարել են հետևյալ ուժերը՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-24 մանդատ
«Ազգային առաջընթաց» կուսակցություն-14 մանդատ
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք-12 մանդատ
«Հանրապետություն» կուսակցություն-8 մանդատ
«Հանրային ձայն» կուսակցություն-7 մանդատ
ԿԸՀ նախագահը նաև հայտնեց, որ անցողիկ շեմը հաղթահարած և Երևանի ավագանու կազմում հայտնված ուժերի ներկայացուցիչներն ինքնաբացարկի դիմումներ կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 28-ը, ժամը 11։00-ն։