Հույս ունենք, որ հայ ժողովուրդն իր պատմությունը կապում է Ռուսաստանի հետ. Լավրով
Մոսկվան հույս ունի, որ հայ ժողովուրդն իր պատմությունը կապում է Ռուսաստանի հետ, այլ ոչ թե «օվկիանոսի այն կողմից եկածների»: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայում ելույթից հետո կայացած ճեպազրույցում:
«Մենք խորապես համոզված ենք, որ հայ ժողովուրդը հիշում է մեր ընդհանուր պատմությունը և իր պատմությունը կապում է Ռուսաստանի և այլ բարեկամ երկրների, առաջին հերթին այս տարածաշրջանի երկրների, այլ ոչ թե օվկիանոսի այն կողմից եկածների հետ»,- ասել է նա։
Լավրովը նաև ասել է, որ աշխարհը կանգնած է ճամփաբաժանին, և շատ կարևոր է կանխել մեծ պատերազմի մեկնարկը:
«Մեզանից է կախված պատմության զարգացումը։ Ընդհանուր շահերից է բխում, որ մեծ պատերազմ թույլ չտանք և նախորդ սերունդների ստեղծած միջազգային համագործակցության մեխանիզմները վերջնականապես չփլուզվեն», - ասել է Լավրովը:
Նմանատիպ հոդվածներ
Ջո Բայդենի նամակը՝ Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդ...
Չկան կողմեր, կան ոճրագործներ և զոհեր. Արարատ Միրզոյանը կոչ է անում Արցախում ՄԱԿ–ի մանդատով խաղաղապահներ տեղակայել
Հարձակման ինտենսիվությունն ու դաժանությունը ցույց են տալիս, որ Ադրբեջանի մտադրությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության...
Առաջնահերթ է թույլ չտալ մարտական գործողությունների վերսկսում. ՄԱԿ–ում ՌԴ ներկայացուցիչ
Չնայած բարդ իրավիճակին` ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է բարեխղճորեն կատարել իր առաքելությունը և հնարավոր ամե...
Այսօր Եվլախում սպասվում է Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հանդիպումը
Այսօր Եվլախում սպասվում Է Եվլախում Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հանդիպումը: Ավելի վաղ Արցախի նախագահի...