Այսօր Եվլախում սպասվում է Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հանդիպումը
Այսօր Եվլախում սպասվում Է Եվլախում Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հանդիպումը:
Ավելի վաղ Արցախի նախագահի աշխատակազմը ներկայացրել է ռուսական կողմի առաջարկները, ըստ որոնց՝
«Ադրբեջանական կողմի բարձրացրած հարցերը՝ Լեռնային Ղարաբաղի հայերի վերաինտեգրման, իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսագործունեության ապահովման վերաբերյալ, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, քննարկել տեղի հայ բնակչության և Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների միջև հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա Եվլախ քաղաքում՝ 2023 թվականի սեպտեմբերի 21-ին և հետագա հանդիպումների ընթացքում»։
Պաշտոնական Կրեմլը հայտնել է, որ Եվլախում կայանալիք բանակցությունների ընթացքում ռուս խաղաղապահները հանդես են գալու միջնորդի դերում:
Նմանատիպ հոդվածներ
Չկան կողմեր, կան ոճրագործներ և զոհեր. Արարատ Միրզոյանը կոչ է անում Արցախում ՄԱԿ–ի մանդատով խաղաղապահներ տեղակայել
Հարձակման ինտենսիվությունն ու դաժանությունը ցույց են տալիս, որ Ադրբեջանի մտադրությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության...
Առաջնահերթ է թույլ չտալ մարտական գործողությունների վերսկսում. ՄԱԿ–ում ՌԴ ներկայացուցիչ
Չնայած բարդ իրավիճակին` ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է բարեխղճորեն կատարել իր առաքելությունը և հնարավոր ամե...
Քվեարկության նախնական տվյալները՝ 21:00-ի դրությամբ. ԿԸՀ նախագահ
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակել է քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը: Ըստ այդ տվյալների՝ 824.250 ընտրողնե...
Հայտնի են 82 տեղամասերում հաշվարկի արդյունքները
ԿԸՀ–ն ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների 82 տեղամասերում քվեաթերթիկների հաշվարկի արդյունքները: 1. Հանրային ձա...