ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 33 տրիլիոն դոլարը
ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով՝ ԱՄՆ պետական պարտքը հասել է 33,044 տրիլիոն դոլարի։ Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ պետպարտքը գերազանցել է 33 տրիլիոն դոլարի նշագիծը, գրում է RTVI–ը:
Նախորդ ռեկորդը գրանցվել էր հունիսի 16-ին, երբ երկրի պետական պարտքը հասել էր 32 տրիլիոն դոլարի։ Ինչպես նշում է The New York Times-ը, այս տասնամյակի վերջում ԱՄՆ-ի պետական պարտքը կարող է հասնել 50 տրիլիոն դոլարի՝ նույնիսկ հաշվի առնելով վերջերս ընդունված երկկողմանի համաձայնագիրը ծախսերի կրճատման մասին։
ԱՄՆ-ի պետական պարտքը ամերիկյան դաշնային կառավարության պարտքն է իր պարտատերերին: ԱՄՆ իշխանությունները թողարկում են հատուկ պարտքային արժեթղթեր՝ այդպիսով վարկավորելով բյուջեի ծախսերը՝ (առողջապահություն, ենթակառուցվածքներ, պաշտպանություն և այլ ոլորտներ) դրանք ծածկելու համար։ Վարկատուներ կարող են լինել քաղաքացիներ, օտարերկրյա ներդրողներ, պետություններ կամ խոշոր հիմնադրամներ:
Կորոնավիրուսի և դրա հետևանքների դեմ պայքարի դաշնային բյուջեի ծախսերի շնորհիվ վերջին մեկուկես տարվա ընթացքում ամերիկյան պետական պարտքը հասել և գերազանցել է 30 տրիլիոն դոլարը։ Հոկտեմբերին այն հասել է 31 տրլն դոլարի։
2021 թվականի վերջին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրեց օրենք, որը մեծացնում է պետական պարտքի սահմանաչափը 2,5 տրիլիոն դոլարով՝ մինչև 31,4 տրիլիոն դոլար՝ կանխելով երկրի հնարավոր դեֆոլտը։ 2023 թվականի հունվարին պետական պարտքի շեմը լրացավ, և ԱՄՆ գանձապետարանը կորցրեց ընթացիկ ծախսերը ֆինանսավորելու համար փոխառություններն ավելացնելու իրավունքը։ Գերատեսչության ղեկավար Ջանեթ Յելենը հունիսի սկզբին նախազգուշացրել էր դեֆոլտի ռիսկի մասին։
Մայիսին, մի քանի շաբաթ տեւած բանակցություններից հետո, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ներկայացուցիչների պալատի նախագահ Քևին Մաքքարթին փոխզիջումային լուծման եկան ազգային պարտքի վերաբերյալ։ Նրանք հաստատել են մի փաստաթուղթ, որը դադարեցնում է դաշնային կառավարության փոխառությունների սահմանաչափը մինչև 2025 թվականի հունվարի 1-ը: Համապատասխան օրենքը Բայդենը ստորագրել է հունիսի 3-ին։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի ՊՆ–ն՝ ՌԴ–ից Աֆրիկա հացահատիկի մատակարարման մասին
Աֆրիկյան երկրներ ռուսական հացահատիկի մատակարարման համար մի շարք վարչական հարցեր են լուծվում, հայտարարել է Թուրքիայի պաշտ...
Եգիպտոսը G20-ին կոչ է անում վերանայել համաշխարհային պարենային անվտանգության համակարգը
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին G20-ին կոչ է անում վերանայել համաշխարհային պարենային անվտանգության համակարգը:...
ՀՀ պետական պարտքը հատել է11 մլրդ դոլարի շեմը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա օգոստոսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազ...
250 հայկական բեռնատար Ռուսաստան գնացող ճանապարհին է. կուտակումներ չկան. մաքսային կցորդ
Վերին Լարսի անցակետում Ռուսաստան գնացող ուղղությամբ հերթեր, կուտակումներ չկան, հոկտեմբերի 5-ի առավոտվա դրությամբ մոտ 250...