Պետք է շարունակենք նույն ոգով. Մխիթարյանը՝ միլանյան դերբիում ջախջախիչ հաղթանակից հետո
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միլանյան դերբիում տոնած ջախջախիչ հաղթանակից հետո (5-1) պատասխանել է լրագրողների հարցերին։
«Մենք շատ ուրախ ենք, բայց ես հատկապես երջանիկ եմ։ Ոչ, դա այն պատճառով չէ, որ ես գոլ խփեցի, այլ այն, որ մենք հաղթեցինք և շարունակեցինք մեր հիանալի հաղթարշավն այս մրցաշրջանի սկզբում:
Մեր երկրպագուները հիանալի են, ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց աջակցության համար: Պետք է շարունակենք նույն ոգով։ Տեսնենք, թե դա ուր կտանի:
Թիմի կազմը փոխվել է, բայց մեր նորեկները հիանալի հասկանում են, թե ինչ պահանջներ կան այս ակումբում»,- ասել է Մխիթարյանը DAZN-ին տված հետխաղյա հարցազրույցում։
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored-ի վարկածով ճանաչվել է Իտալիայի առաջնության չորրորդ տուրի «Ինտեր» - «Միլան» հանդիպման լավագույն խաղացող։ Ինտերի կիսապաշտպանը ստացել է 9,5 գնահատականը։ Նա դարձավ երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Երկրորդ լավագույն վարկանիշը տրվել է Ինտերի և աշխարհի չեմպիոն Արգենտինայի հարձակվող Լաուտարո Մարտինեսին։
Ինտերը հաղթեց 5:1 հաշվով և 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Նմանատիպ հոդվածներ
Մեկնարկել է Հայաստան – Խորվաթիա հանդիպումը
Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի D խմբի 6-րդ տուրում ընթանում է Հայաստանի և Խորվաթիայի հավաքականների...
Հռիփսիմե Խուրշուդյանը 6-րդն է, Տաթև Հակոբյանը` 5-րդը. Ծանրամարտի ԱԱ
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամները` Տաթև Հակոբյանը ու Հռիփսիմե Խուրշուդյանը, մեկնարկեցին աշխարհի առաջնությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծկռտուք՝ հայ և խորվաթ երկրպագուների միջև «Հանրապետականում»
«Հանրապետական» մարզադաշտում հայ և խորվաթ երկրպագուների միջև ծեծկռտուք է եղել: Այս մասին է վկայում տեսանյութը, որը հրապար...
MMA-ի մարտիկ Ջեֆ Մոնսոնը դարձել է «Եդինայա Ռոսիայի» պատգամավոր Բաշկորտոստանի խորհրդարանում
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Ջեֆ Մոնսոնը ստանձնել է Բաշկորտոստանի խորհրդարանի պատգամավորի պաշտոնը: Այս մասին նա հայտնել...