Մեկնարկել է Հայաստան – Խորվաթիա հանդիպումը
Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի D խմբի 6-րդ տուրում ընթանում է Հայաստանի և Խորվաթիայի հավաքականների հանդիպումը։ Թիմերը խաղում են Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: Հանդիպումը սպասարկում է մրցավարական թիմը՝ Կլեման Տուրպենի (Ֆրանսիա) գլխավորությամբ:
Թիմերի մեկնարկային կազմերն են.
Հայաստան՝ Չանչարևիչ, Հարությունյան, Կալիսիր, Մկրտչյան, Դաշյան, Տիկնիզյան, Իվու, Բիչախչյան, Սպերցյան, Սելարայան, Ռանոս։
Խորվաթիա՝ Լիվակովիչ, Ստանիսիչ, Շուտալո, Գվարդիոլ, Բարիշիչ, Մոդրիչ, Բրոզովիչ, Իվանուշեց, Կրամարիչ, Պետկովիչ, Պերիշիչ:
D խմբում մրցաշարային աղյուսակը գլխավորում է Թուրքիայի հավաքականը: Հինգ խաղից հետո թիմը վաստակել է 10 միավոր։ Խորվաթիան երեք խաղից հետո յոթ միավորով երկրորդ տեղում է։ Երրորդ տեղում է Հայաստանը (7), որն անցկացրել է չորս հանդիպում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծկռտուք՝ հայ և խորվաթ երկրպագուների միջև «Հանրապետականում»
«Հանրապետական» մարզադաշտում հայ և խորվաթ երկրպագուների միջև ծեծկռտուք է եղել: Այս մասին է վկայում տեսանյութը, որը հրապար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի դրոշը սավառնեց «Հանրապետական» մարզադաշտում. Հայաստան–Խորվաթիա
Ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստ...
Հպարտ եմ, որ մարզում եմ այս տղաներին. Հայաստանի հավաքականի մարզիչ
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Երևանում Խորվաթիայի հավաքականից կրած նվազագույն հաշվով պ...
Անդրանիկ Կարապետյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ. ծանրամարտի ԱԱ
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանն աշխարհի առաջնությունում դարձավ փոքր ոսկե մեդալակիր: Սաուդյան...