Պատահարներ
Կարևոր
Գիշերը ադրբեջանական կողմը կրակել է Սյունիքի օդանավակայանի ուղղությամբ. ԶԼՄ
Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում սպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը:
Նշվում է, որ այդ օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմից վերահսկվող «Աղքյանդ» կոչվող տարածքից «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ կրակոցներ են արձակվել:
«Եղել է 3 կրակոց, որից 2-ը դիպչել են օդանավակայանի ժամանման սրահի և կարգավարի սենյակի արտաքին պատերին, ներթափանցել ներս և վնասել գույքը»,– գրում է կայքը:
Ըստ կայքի՝ կրակոցների արդյունքում տուժածներ չկան:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի փողոցներից մեկում գազատար է կողաշրջվել
Կրակել է համագյուղացու ուղղությամբ և փորձել լքել երկիրը. մանրամասներ՝ ողբերգական միջադեպից
3.0