ՀՀ դատախազությունը վերականգնել է պետությանը պատճառված 151 մլն 713 հազար 273 դրամի վնասը
ՀՀ դատախազությունը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ոսկյա ձուլակտորներ ներմուծելու վերաբերյալ չորս վարույթով վերականգնել է պետությանը պատճառված 151 մլն 713 հազար 273 դրամի վնասը։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես` 2022 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ–ից Հայաստան ժամանած քաղաքացիների ուղեբեռներում հայտնաբերվել են Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող՝ ակնհայտ առևտրային չափաքանակի, գործարանային արտադրության ոսկյա ձուլակտորներ, որոնց չափը գերազանցել է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ոչ առևտրային չափաքանակը՝ 10 կիլոգրամը։
«2022 թվականի հոկտեմբերի 27-ին 7 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ 2023 թվականի մայիսի 29-ին մեղադրյալների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (ռեաբիլիտացնող) հիմքով»,– ասված է հաղորդագրությունում։
Այնուհետև գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների կողմից կիրառվել են դատախազական ներգործության միջոցներ, որոնց արդյունքում 7 անձանց մեղադրանքը փոփոխվել է, նրանց արաքը որակվել է Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով (hարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը):
Վերոնշյալ անձանց նկատմամբ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա (եթե անձն ամբողջությամբ վճարել է չվճարված հարկերը, տուրքերը կամ այլ վճարները և դրանց չվճարման համար հաշվարկված տույժերը, ազատվում է քրեական պատասխանատվությունից), կայացվել են քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումներ, այդ թվում՝ ոչ ռեաբիլիտացիոն հիմքով:
Նմանատիպ հոդվածներ
«ՌԴ-ում բենզինի գների բարձրացումը չի կարող չարտահայտվել Հայաստանում». ՀՀ ԿԲ նախագահ
Ռուսաստանի Դաշնությունում բենզինի գների բարձրացումը չի կարող չանդրադառնալ Հայաստանի վրա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-...
Հայաստանի պետական պարտքը հատել է 11 միլիարդ դոլարի շեմը. «Հետք»
Հայաստանի պետական պարտքը 2023 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է մոտ 11 մլրդ 352 մլն դոլար։ Ինչպես ցույց են տալիս...
«Մենք կարող ենք մեզ թույլ տալ փողը էժանացնել». ԿԲ նախագահը` դրամի հնարավոր արժեզրկման մասին
ՀՀ–ում վերաֆինանսավորման տոկոսադրույքի` 0.25 տոկոսային կետով իջեցումը կարող է ազդել նաև դրամի վրա` արժեզրկելով այն։ Այսօ...
Ռոսսելխոզնադզորը ՀՀ–ում գրանցված ընկերություններից մեկին արգելել է գազարի սերմացու ներմուծել ՌԴ
Ռոսսելխոզնադզորը ՀՀ–ում գրանցված ընկերություններից մեկին` «ԼԱՎԱՏԵՐԱ» ՍՊԸ–ին, արգելել է գազարի սերմացու ներմուծել ՌԴ` «Ռո...