Ռոսսելխոզնադզորը ՀՀ–ում գրանցված ընկերություններից մեկին արգելել է գազարի սերմացու ներմուծել ՌԴ
Ռոսսելխոզնադզորը ՀՀ–ում գրանցված ընկերություններից մեկին` «ԼԱՎԱՏԵՐԱ» ՍՊԸ–ին, արգելել է գազարի սերմացու ներմուծել ՌԴ` «Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտինային օբյեկտի հայտնաբերման պատճառով։ Տեղեկությունը հրապարակվել է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության` Ռոսսելխոզնադզորի կայքում։
«Ռոսսելխոզնադզորը սեպտեմբերի 11-ից արգելում է «ԼԱՎԱՏԵՐԱ» ՍՊԸ–ի (ք. Երևան) հայաստանյան առաքման վայրից գազարի սերմացուի ներկրումը Ռուսաստան։ Ռուսաստան մուտք գործած սերմերի խմբաքանակի բուսասանիտարական հսկողության իրականացման ժամանակ Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտինային օբյեկտի՝ զեբրա չիպի (Candidatus Liberibacter solanacearum) հայտնաբերման կապակցությամբ միջոցներ են ձեռնարկվել»,– նշված է ռուսական գերատեսչության հաղորդագրության մեջ:
ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից տեղեկացնում են նաև, որ Candidatus Liberibacter solanacearum մանրէն վտանգավոր հիվանդության գրգռիչ է, որը հիմնականում ախտահարում է կարտոֆիլն ու գազարը:
Նշենք, որ որոնման արդյունքում «ԼԱՎԱՏԵՐԱ» ՍՊԸ անվանումով ձեռնարկություն հնարավոր է գտնել միայն Չելյաբինսկում և մերձմոսկովյան Սերպուխովում, բայց ոչ Երևանում։
Նմանատիպ հոդվածներ
«ՌԴ-ում բենզինի գների բարձրացումը չի կարող չարտահայտվել Հայաստանում». ՀՀ ԿԲ նախագահ
Ռուսաստանի Դաշնությունում բենզինի գների բարձրացումը չի կարող չանդրադառնալ Հայաստանի վրա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-...
Հայտնի է, թե այս տարվա օգոստոսին որքան զբոսաշրջիկ է այցելել Հայաստան
Այս տարվա օգոստոսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերջին մի քանի տարիների հերթական ռեկորդն է գրանցվել: Տեղ...
Մոլդովայի էներգետիկայի նախարարությունը «Գազպրոմին» պարտքը գնահատել է 709 մլն դոլար
Մոլդովայի էներգետիկայի նախարարության ղեկավար Վիկտոր Պարլիկովը հայտնել է, որ «Մոլդովագազի» պարտքը «Գազպրոմին» 2022 թվական...
Մեծ Բրիտանիայի խոշորագույն քաղաքներից մեկը սնանկ է հայտարարվել
Մեծ Բրիտանիայի խոշորագույն քաղաքներից մեկի՝ Բիրմինգհեմի քաղաքային խորհուրդը սնանկ է հայտարարվել բյուջեի մեծ դեֆիցիտի պատ...