«ՌԴ-ում բենզինի գների բարձրացումը չի կարող չարտահայտվել Հայաստանում». ՀՀ ԿԲ նախագահ
Ռուսաստանի Դաշնությունում բենզինի գների բարձրացումը չի կարող չանդրադառնալ Հայաստանի վրա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Ռուսաստանում բենզինի գներն արդեն ռեկորդային են` Սանկտ Պետերբուրգի բորսայում 1 տոննա դիզվառելիքի գինը հասել է 71 հազար ռուբլու, իսկ «ռեգուլյար» տեսակի բենզինի գինը` ավելի քան 67,6 հազարի։ Մեկ տարում գներն աճել են մի քանի տասնյակ տոկոսով։
«Այդ թանկացումը չի կարող չարտահայտվել Հայաստանում, քանի որ բենզինի հիմնական մասը մատակարարվում է Ռուսաստանից։ Դրա հետ մեկտեղ բենզինը 470 ապրանքներից մեկն է, որով չափվում է գնաճը։ Բնականաբար, միաժամանակ բոլորը չեն կարող էժանանալ, բայց ընդհանուր առմամբ սպասում ենք գնաճի նվազեցման»,– նշել է Գալստյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի պետական պարտքը հատել է 11 միլիարդ դոլարի շեմը. «Հետք»
Հայաստանի պետական պարտքը 2023 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է մոտ 11 մլրդ 352 մլն դոլար։ Ինչպես ցույց են տալիս...
«Մենք կարող ենք մեզ թույլ տալ փողը էժանացնել». ԿԲ նախագահը` դրամի հնարավոր արժեզրկման մասին
ՀՀ–ում վերաֆինանսավորման տոկոսադրույքի` 0.25 տոկոսային կետով իջեցումը կարող է ազդել նաև դրամի վրա` արժեզրկելով այն։ Այսօ...
ՀՀ դատախազությունը վերականգնել է պետությանը պատճառված 151 մլն 713 հազար 273 դրամի վնասը
ՀՀ դատախազությունը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ոսկյա ձուլակտորներ ներմուծելու վերաբերյալ չորս վար...
Ռոսսելխոզնադզորը ՀՀ–ում գրանցված ընկերություններից մեկին արգելել է գազարի սերմացու ներմուծել ՌԴ
Ռոսսելխոզնադզորը ՀՀ–ում գրանցված ընկերություններից մեկին` «ԼԱՎԱՏԵՐԱ» ՍՊԸ–ին, արգելել է գազարի սերմացու ներմուծել ՌԴ` «Ռո...