ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հոնկոնգի փողոցները և մետրոյի կայարաններն անցել են ջրի տակ
Հոնկոնգում և Չինաստանի հարավային քաղաքներում տեղատարափ անձրևների պատճառով լայնածավալ հեղեղումներ են սկսվել։ Հոնկոնգի փողոցները և մետրոյի կայարաններն անցել են ջրի տակ, դպրոցներն ու ձեռնարկությունները փակվել են։ Այս մասին հաղորդում է BBC-ին:
Ըստ օդերևութաբանական բյուրոյի՝ Հոնկոնգում սեպտեմբերի 7-ից սկսված հեղեղներն ամենահորդառատն են վերջին 140 տարվա ընթացքում։
Քաղաքի իշխանությունները հայտնել են, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով վերջին 24 ժամում առնվազն 83 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Անձրևը նաև սողանքներ է առաջացրել՝ արգելափակելով որոշ ճանապարհներ։
Ըստ օդերևութաբանների՝ մեկ ժամում գրանցվել են 158,1 մմ տեղումներ, որն ամենաբարձր ցուցանիշն է 1884 թ․-ին դիտարկումների սկսվելուց ի վեր։
Չինաստանի հարավային Շենժեն քաղաքում նույնպես տեղատարափներ են եղել։ Գուանդուն նահանգում հարյուրավոր չվերթեր են չեղարկվել։
Կանխատեսումների համաձայն՝ հորդառատ անձրևները կշարունակվեն նաև սեպտեմբերի 8-ին և 9-ին։ Անցյալ շաբաթ Չինաստանի հարավային շրջաններին էին պատուհասել «Սաոլա» և «Հայկույ» թայֆունները։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հունաստանում 3 օր մոլեգնող փոթորիկը 6 մարդու կյանք է խլել և միլիարդավոր եվրոյի վնաս հասցրել
Հունաստանում երեք օր շարունակվող «Դենիել» փոթորկի թուլանալուց հետո սկսել են երևալ տեղատարափ անձրևների պատճառած վնասները։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրազիլիայի հարավում հեղեղումների հետևանքով 22 մարդ է զոհվել
Առնվազն 22 մարդ է մահացել Բրազիլիայի հարավային շրջաններում արտատրոպիկական ցիկլոնի հետևանքներից։ Այս մասին հայտնում է O G...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երուսաղեմում ահաբեկիչը դանակով հարձակվել է Հաթի դարպասի մոտ հերթապահողի վրա
Ոստիկանությունը երեքշաբթի լույս սեպտեմբերի 5-ի գիշերը հայտնել է Երուսաղեմի Հին քաղաքում ահաբեկչության փորձի մասին։ Ջենին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայի «Օստանկինո» հեռուստաաշտարակի մոտ հրդեհ է բռնկվել
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում այս գիշեր հրդեհ է բռնկվել քաղաքի հյուսիս-արևելքում գտնվող մետրոյի Վլադիկինո կայարանի մո...