ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հունաստանում 3 օր մոլեգնող փոթորիկը 6 մարդու կյանք է խլել և միլիարդավոր եվրոյի վնաս հասցրել
Հունաստանում երեք օր շարունակվող «Դենիել» փոթորկի թուլանալուց հետո սկսել են երևալ տեղատարափ անձրևների պատճառած վնասները։ 6 մարդու կյանք խլած հեղեղները միլիարդավոր եվրոյի վնաս են հասցրել երկրի կենտրոնական հատվածներում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Սեպտեմբերի 8-ի դրությամբ հարյուրավոր մարդիկ դեռ ծուղակում էին մնացել իրենց տներում։ Հեղեղները քշել-տարել են տներ, ավերել կարևոր ենթակառուցվածքներ և ցանքատարածություններ։ Ըստ հրշեջ ծառայության՝ սեպտեմբերի 7-ից սկսած՝ հեղեղներից տուժած շրջաններում ավելի քան 1800 մարդ է փրկվել, իսկ Կարդիցա քաղաքի մերձակա գյուղերից մեկում 150 մարդ երեք օր շարունակ օգնության էր սպասում։
Ըստ օդերևութաբանների՝ 24 ժամում տարածաշրջանում ավելի շատ տեղումներ են գրանցվել, քան Լոնդոնում մեկ տարվա ընթացքում։ Հունաստանում «Դենիել» փոթորկին նախորդել էին անտառային հրդեհներ և ռեկորդային շոգ ամառ։
Երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը սեպտեմբերի 8-ին նախատեսում է այցելել հեղեղներից տուժած շրջաններ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հոնկոնգի փողոցները և մետրոյի կայարաններն անցել են ջրի տակ
Հոնկոնգում և Չինաստանի հարավային քաղաքներում տեղատարափ անձրևների պատճառով լայնածավալ հեղեղումներ են սկսվել։ Հոնկոնգի փող...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրազիլիայի հարավում հեղեղումների հետևանքով 22 մարդ է զոհվել
Առնվազն 22 մարդ է մահացել Բրազիլիայի հարավային շրջաններում արտատրոպիկական ցիկլոնի հետևանքներից։ Այս մասին հայտնում է O G...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երուսաղեմում ահաբեկիչը դանակով հարձակվել է Հաթի դարպասի մոտ հերթապահողի վրա
Ոստիկանությունը երեքշաբթի լույս սեպտեմբերի 5-ի գիշերը հայտնել է Երուսաղեմի Հին քաղաքում ահաբեկչության փորձի մասին։ Ջենին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայի «Օստանկինո» հեռուստաաշտարակի մոտ հրդեհ է բռնկվել
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում այս գիշեր հրդեհ է բռնկվել քաղաքի հյուսիս-արևելքում գտնվող մետրոյի Վլադիկինո կայարանի մո...