Մեքենաները բախվել են ավտոբուսին․ տուժածներ կան
Սեպտեմբերի 4-ին, ժամը 22։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորագավթի 1-ին փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Zhong Tong»› մակնիշի ավտոբուսը, «VAZ» (վարորդ՝ Վ․ Ե․) և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները (վարորդ՝ Ա․)։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաների վարորդները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Նմանատիպ հոդվածներ
27-ամյա վարորդը Hyundai բեռնատարով բախվել է երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 27-ամյա...
Խոշոր ավտովթար` Սյունիքում. բախվել են Mercedes-ն ու «VAZ»-ը. կա տուժած
Սեպտեմբերի 9-ին, ժամը 16։09-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել...
Թուրքիայում բեռնատարը մխրճվել է թաղման աղոթքի մասնակցող մարդկանց բազմության մեջ. զոհեր կան
Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում բեռնատարը մխրճվել է աղոթողների բազմության մեջ։ Նախնական տվյալով՝ 5 մարդ մահացել է, 25-...
Արտակարգ դեպք Փոքր Մասրիկ գյուղում. գայլերը հոշոտել են ոչխարների ու գառների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկար...