Կրակոցներ Լոռու մարզում. բժիշկները պայքարում են հրազենային վնասվածքներ ստացած երկու կանանց կյանքի համար
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։
Ժամը 20:30-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիների կողմից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են բերվել 2 քաղաքացի։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները կանայք են, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել Շիրակացի փողոցից։ Նրանցից մեկը 24 տարեկան է, մյուսը ՝ 34:
Ոստիկաններն ու քննիչները պարզում են նաև, թե ինչ հանգամանքներում են նշված անձինք հրազենային վնասվածքներ ստացել և որտեղ են տեղի ունեցել կրակոցները։
Վարկածներից մեկի համաձայն հնարավոր է այն կապ ունենա օգոստոսի 31-ին Վանաձորում տեղի ունեցած կրակոցների հետ։
Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունը ու քննչական բաժինը պարզում են վիրավոր կանանց ինքնությունը և թե արդյոք բացի նրանցից այլ վիրավորներ կան։
Նմանատիպ հոդվածներ
Վթարված ինքնաթիռի 10 զոհերից մեկը հայ է. մանրամասներ
Ռոսավիացիան հրապարակել է Տվերի մարզում Պրիգոժինի բիզնես-ջեթում գտնվող մարդկանց անունների ցուցակը։ Բոլոր 10 մ...
Պրիգոժինի մահը հաստատում են․ նոր մանրամասներ
Պրիգոժինի հետ անձամբ ծանոթ մարդիկ հաստատում են նրա և նրա աջ ձեռք Դմիտրի Ուտկինի («Վագներ») մահվան լուրը, ընդհանուր մահաց...
Պրիգոժինի մահը հաստատվում է․ Россия 24
Պետական «Ռոսիա 24» հեռուստաալիքը հայտնում է, որ Եվգենի Պրիգոժինը մահացել է ավիավթարից։ Հիշեցնենք, որ ՌԴ Տվերի...
Թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել ուղևորին
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ 39/6 հասցե...