Թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել ուղևորին
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ 39/6 հասցեի դիմաց, 64-ամյա Ֆելիքս Մ.-ն իր վարած թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 56-ամյա Սուսաննա Կ.-ին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել։
Վերջիններս քաղաքացիների օգնությամբ վիրավորին առաջին անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա օպերատիվորեն ժամանած բժիշկները նրան տեղափոխել են հիվանդանոց:
Վարորդին հոգեբանական օգնություն են ցուցաբերել դեպքի վայրի հարևանությամբ գտնվող «Միստր Գիրոս» սննդի կետի աշխատակիցները:
Դեպքի վայրում հավաքվածները կայքի թղթակցին ասում էին, որ վրաերթի ենթարկվածը տրոլեյբուսի ուղևոր է եղել և նա իջել է տրոլեյբուսից, սպասելով վարորդի հրահանգաներին, վարորդն էլ չնկատելով նրան՝ անզգուշաբար վրաերթի է ենթարկել:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Նմանատիպ հոդվածներ
Պրիգոժինի մահը հաստատում են․ նոր մանրամասներ
Պրիգոժինի հետ անձամբ ծանոթ մարդիկ հաստատում են նրա և նրա աջ ձեռք Դմիտրի Ուտկինի («Վագներ») մահվան լուրը, ընդհանուր մահաց...
Վթարված ինքնաթիռի 10 զոհերից մեկը հայ է. մանրամասներ
Ռոսավիացիան հրապարակել է Տվերի մարզում Պրիգոժինի բիզնես-ջեթում գտնվող մարդկանց անունների ցուցակը։ Բոլոր 10 մ...
Պրիգոժինի մահը հաստատվում է․ Россия 24
Պետական «Ռոսիա 24» հեռուստաալիքը հայտնում է, որ Եվգենի Պրիգոժինը մահացել է ավիավթարից։ Հիշեցնենք, որ ՌԴ Տվերի...
Կրակոցներ Լոռու մարզում. բժիշկները պայքարում են հրազենային վնասվածքներ ստացած երկու կանանց կյանքի համար
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոնից ՀՀ Ն...