Պրիգոժինի մահը հաստատում են․ նոր մանրամասներ
Պրիգոժինի հետ անձամբ ծանոթ մարդիկ հաստատում են նրա և նրա աջ ձեռք Դմիտրի Ուտկինի («Վագներ») մահվան լուրը, ընդհանուր մահացել է 10 մարդ։ Ըստ տելեգրամյան ալիքներում շրջանառվող լուրերի՝ Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ ուղևորվող բիզնես ջեթը խոցվել է ՀՕՊ հրթիռով։
Հիշեցնենք, որ ՌԴ Տվերի մարզում բիզնես-ջեթ է կործանվել։ 10 մարդ է զոհվել։ Այն ուղևորվում էր Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ։
Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտնել է, որ Եվգենի Պրիգոժինը ներառված է Տվերի մարզում վթարի ենթարկված ինքնաթիռի ուղևորների թվում։
Ինքնաթիռում եղել է անձնակազմի երեք անդամ և յոթ ուղևոր։ Նրանք բոլորը զոհվել են: Տեղում որոնողական աշխատանքները շարունակվում են։ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության տվյալներով՝ ավիավթարի հետաքննություն է սկսվել։ Տեղեկություն կա, որ կործանված ինքնաթիռում եղել է Պրիգոժին աջ ձեռքը՝ Ուտկինը։
Նմանատիպ հոդվածներ
Վթարված ինքնաթիռի 10 զոհերից մեկը հայ է. մանրամասներ
Ռոսավիացիան հրապարակել է Տվերի մարզում Պրիգոժինի բիզնես-ջեթում գտնվող մարդկանց անունների ցուցակը։ Բոլոր 10 մարդիկ զոհվել...
Պրիգոժինի մահը հաստատվում է․ Россия 24
Պետական «Ռոսիա 24» հեռուստաալիքը հայտնում է, որ Եվգենի Պրիգոժինը մահացել է ավիավթարից։ Հիշեցնենք, որ ՌԴ Տվերի մարզում բի...
ԶԻԼ-ի վարորդը հատել է հոծ գիծը, դուրս եկել հանդիպակաց գոտի. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ողբերգական վթարից
Դատախազը 2023 թվականի օգոստոսի 17-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Հ.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հո...
«Հրաշք կլինի, եթե նա այլ ինքնաթիռում լինի»․ արդյո՞ք Պրիգոժինը ողջ է
Լրագրող Անդրեյ Զախարովը հայտնում է, որ Պրիգոժինն իրականում այսօր Աֆրիկայից թռել է Ռուսաստան։ Իր հետ են եղել Վագների ողջ...