ՊՆ–ում Արմեն Ավթանդիլյանի հեռացումը անակնկալ է եղել. որն է պատճառը. «Ժողովուրդ»
ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի հեռացումը անակնկալ է եղել ՊՆ աշխատակիցների համար, ու որեւէ մեկնաբանություն չի տրվել, թե ինչու ազատեցին նրան։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ իրավապահ համակարգը քաղաքական իշխանություններին տեղեկացրել է, որ զինկոմիսարիատներում կոռուպցիան վխտում է, ու աջուձախ զինվորների են տարեկետում տալիս կամ ազատում ծառայությունից, որոնց հիմքում կան կոռուպցիոն ռիսկեր։
Երեկ հայտնել էինք, որ ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Արմեն Ավթանդիլյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի. Արմեն ավթանդիլյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնից»,- նշվում է հրամանագրում:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում հացի հերթը՝ անձրևի ժամանակ
Արցախում հումանիտար վիճակն օր օրի սրվում է։ Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի օգնական Մերի Ասատրյանի՝ «մարդիկ ոչ թ...
Ինչ է հայտնի Պրիգոժինի հետ զոհված մարդկանց մասին
Հրապարակվել են մանրամասներ` երեկ «Վագների» խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ ավիավթարի հետևանքով զոհվածների մասին։...
7-8 ադրբեջանցի հարձակվել են Ալենի վրա, գետնին գցել ու քաշքշելով տարել. ականատես
Այսօր Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետից առևանգված Արցախի հանրապետության 22-ամյա բնակիչ Ալեն Սարգսյանին...
Ստեփանակերտում մարդիկ շարունակում են մնալ Վերածննդի հրապարակում
Ստեփանակերտում մարդիկ շարունակում են մնալ Վերածննդի հրապարակում, որտեղից հետևում են ժամը 21:00-ին մեկնարկած Արցախի Ազգայ...