Ինչ է հայտնի Պրիգոժինի հետ զոհված մարդկանց մասին
Հրապարակվել են մանրամասներ` երեկ «Վագների» խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ ավիավթարի հետևանքով զոհվածների մասին։
«Վագներ» ՄՌԿ-ի հրամանատար Դմիտրի Ուտկինը, ըստ բաց տվյալների, ՌԴ ԶՈւ ԳՇ ռուս հատուկ նշանակության ջոկատի սպա է, պահեստազորի փոխգնդապետ և Արիության չորս շքանշանի կրող։ Լրատվամիջոցների տվյալներով՝ 2014 թվականի մայիսին Դոնի Ռոստովի մոտ նա կազմակերպել է մարտիկների ուսումնական բազա և դարձել մի ստորաբաժանման հրամանատար, որը, ստացել է պայմանական «Վագներ ՄՌԿ» ծածկանունը։
Հայտարարված մահացածներից մեկը Սերգեյ Պրոպուստինն է։ Նրա մասին տեղեկություն է հայտնաբերվել ուկրաինական «Միրոտվորեց» ծառայությունում։ Հենց այնտեղ նրան անվանում են որպես ՄՌԿ անդամ, հետախույզ- նռնականետ։
Այն, որ նա իսկապես աշխատել է Եվգենի Պրիգոժինի մոտ, РЕН ТВ-ին հաստատել է նրա զարմուհի Անաստասիա Պրոպուստինան։ Աղջկա խոսքով՝ հարազատի մահվան մասին իրենց դեռ չեն հայտնել։
Ռոսավիացիան ներկայացրել է նաև մեկ այլ զոհի անուն` Վալերի Չեկալով, որը Եվգենի Պրիգոժինի գործընկերն է։ Բացի այդ, Չեկալովը որոշ ժամանակ զբաղվել է ռազմական սննդի կազմակերպմամբ։
Վալերի Չեկալովը «СПАРК» տվյալների բազայի համաձայն՝ «Նևա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն է, որը դարձել է Պրիգոժինի հետ փոխկապակցված «Եվրոպոլիս» ընկերության սեփականատերը։
Չեկալովը հուլիսին պատժամիջոցների է ենթարկվել ԱՄՆ-ի կողմից Պրիգոժինի հետ կապերի համար, հաղորդել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը:
«Վագների» հետ կապեր են ունեցել նաև Եվգենի Մակարյանը և Ալեքսանդր Տոտմինը։ Ցանցում, նրանք նշված են որպես ՄՌԿ-ի աշխատակիցներ: Ուկրաինական «Միրոտվորեց»-ը Մակարյանին անվանում է «Վագներ»-ի մարտիկ։ իսկ Տոտմինն, ըստ նույն աղբյուրի, մասնակցել է Սուդանում ռազմական գործողությունների։
Զոհվածների թվում են նաև անձնակազմի երեք անդամներ՝ օդանավի հրամանատար Ալեքսեյ Լևշինը Սանկտ Պետերբուրգից, երկրորդ օդաչու Ռուստամ Քարիմովը՝ հավանաբար Պերմից, և բորտուղեկցորդուհի Քրիստինա Ռասպոպովան, նախնական տվյալներով՝ Եկատերինբուրգից։
Նմանատիպ հոդվածներ
«Սուրմալուի գործն» ուղարկվել է դատարան․ ովքեր են 3 մեղադրյալները
«Սուրմալու» առևտրի կենտրոնում նախորդ տարվա օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի քրեական վարույթն ուղարկվել է դատարան։ Ա...
Արցախում հացի հերթը՝ անձրևի ժամանակ
Արցախում հումանիտար վիճակն օր օրի սրվում է։ Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի օգնական Մերի Ասատրյանի՝ «մարդիկ ոչ թ...
7-8 ադրբեջանցի հարձակվել են Ալենի վրա, գետնին գցել ու քաշքշելով տարել. ականատես
Այսօր Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետից առևանգված Արցախի հանրապետության 22-ամյա բնակիչ Ալեն Սարգսյանին...
Ստեփանակերտում մարդիկ շարունակում են մնալ Վերածննդի հրապարակում
Ստեփանակերտում մարդիկ շարունակում են մնալ Վերածննդի հրապարակում, որտեղից հետևում են ժամը 21:00-ին մեկնարկած Արցախի Ազգայ...