Արցախում հացի հերթը՝ անձրևի ժամանակ
Արցախում հումանիտար վիճակն օր օրի սրվում է։ Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի օգնական Մերի Ասատրյանի՝ «մարդիկ ոչ թե ժամերով, այլ արդեն օրերով են հացի հերթ կանգնում»:
Լուսանկարում՝ արցախցիների հացի հերթն է անձրևի ժամանակ:
2022–ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցի «էկոակտիվիստներ» բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
2023-ի հունիսի 15–ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից:
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Լուսանկարը՝ լրագրող Սիրանուշ Սարգսյանի:
Նմանատիպ հոդվածներ
7-8 ադրբեջանցի հարձակվել են Ալենի վրա, գետնին գցել ու քաշքշելով տարել. ականատես
Այսօր Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետից առևանգված Արցախի հանրապետության 22-ամյա բնակիչ Ալեն Սարգսյանին...
Ադրբեջանցիների կողմից առևանգնված երիտասարդները կալանավորվել են
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Լաչինի անօրինական սահմանային անցակետում «հայ ֆուտբոլիստներ են ձերբակալվե...
20-ամյա աղջկաս դիակը տվեք իմ հողում հուղարկավորեմ. արցախցի Հելենի մոր բաց նամակը Փաշինյանին և Միրզոյանին
Արցախցի Հելենի մայրը բաց նամակ է հղում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին: Այս մաս...
Ինչ է հայտնի Պրիգոժինի հետ զոհված մարդկանց մասին
Հրապարակվել են մանրամասներ` երեկ «Վագների» խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ ավիավթարի հետևանքով զոհվածների մասին։ «Վագն...