Երևանի ջերմաէլեկտրակենտրոնի գույքը կօտարվի. ինչ հիմնավորում ունի կառավարությունը
ՀՀ կառավարությունը ցանկանում է հետագայում օտարման ներկայացնել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի գույքը։ Նման որոշում է ընդունել ՀՀ կառավարություննայսօրվա նիստում։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս կառույցը փաստացի չի օգտագործվել և ընկերության հետագա գործունեության համար չպահանջվող գույք է, որը պետք է ամրացնել կոմիտեին և դիտարկելով որպես պետական սեփականություն հանդիսացող շարժական գույք`հետագայում ներկայացնել օտարման։
Կառույցը գտնվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարության ենթակայության ներքո։
Նախատեսվում է ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել նրա կանոնադրական կապիտալը:
2021 թ. գույքի շուկայական արժեքը գնահատվել է ավելի քան 9 մլրդ դրամ: Երկամսյա ժամկետում պետք է ապահովվի այս գույքի հանձնումը ՏԿԵՆ–ից ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին։
Այնուհետև այս գույքը, 2 առանձին լոտերով, համապատասխանաբար 8 մլրդ և ավելի քան 1 մլրդ դրամ գնահատված արժեքներով պետք է ներկայացվի օտարման` մրցույթներով։
Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում կստեղծվի մրցութային հանձնաժողով՝ կազմում ընդգրկելով կոմիտեի 3 անդամի, ՏԿԵՆ–ից 3 անդամի, ՀՀ արդարադատության նախարարությունից 1 անդամի, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից` 1 անդամի։
Չշահագործվող գույքի օտարումից առաջացած դրամական միջոցները կուղղվեն ՀՀ պետական բյուջե։
ՀՀ կառավարությունից վստահեցնում են, որ որոշման վերաբերյալ հասարակությանը կիրազեկեն։
Նմանատիպ հոդվածներ
«ՀՀ-ում իրանցիները 2–րդ ամենախոշոր օտարերկրյա ներդրողներն են` իրենց թվով զիջելով միայն ՌԴ–ին». Քերոբյան
Հայաստանում իրանցիները 2–րդ ամենախոշոր օտարերկրյա ներդրողներն են` իրենց թվով զիջելով միայն ՌԴ–ին։ «Իրանի ազատ տնտեսական...
Կառավարությունը լրացուցիչ արտոնություններ կտա ՌԴ արտահանվող կաթնամթերքն արտադրողների համար
Գյուղատնտեսական հումքի մթերումների համար արտարժույթով կնքված վարկային պայմանագրերի բեռը մեղմելու համար ՀՀ կառավարություն...
Հայաստանը Ռուսաստանի հետ առևտրային պրոֆիցիտ է արձանագրել
Հայաստանը 2023 թվականի առաջին կիսամյակում առաջին անգամ ավելի շատ ապրանք է արտահանել Ռուսաստան, քան ներմուծել՝ ստանալով 2...
Հացահատիկի միջանցքի շուրջ Մոսկվայի և Կիևի բանակցությունները կարող են կայանալ Ստամբուլում
Թուրքիան բանակցություններ է վարում ՄԱԿ-ի հետ՝ Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանումը վերականգնելու համար, հայտնում...